ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արցախցիներս հյուրասեր ենք՝ անկասկած և միանշանակ... Բայց հյուրի հանդեպ, մարդու հանդեպ, ոչ-թե մարդասպանի ու մարդակերի, ավարողի ու ավերողի, քանդողի ու կործանողի...
00:20, 06.12.2019
2509 | 0
Ստելլլա Աբրահամայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ "Մի ոմն չկայացած տիկնոջ
Արցախցիներս հյուրասեր ենք՝ անկասկած և միանշանակ...
Բայց հյուրի հանդեպ, մարդու հանդեպ, ոչ-թե մարդասպանի ու մարդակերի, ավարողի ու ավերողի, քանդողի ու կործանողի...
Քեզ նորի՞ց հիշեցնենք "Ղարաբաղցին" հանրահայտ երգի վերջին քառատողը...
Դու ո՞ր իրավունքով ես Արցախ հրավիրում մեր որդիների արյունը խմած, մեր որդիներին գազանաբար գլխատած, արյունաբու և արյունռուշտ, արյան ծարավ քոչվորների երկրի թրքուհուն։
Դու հարցրել ե՞ս Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և իմացյալ մահով անմահացած մեր բոլո՛ր-բոլո՛ր ազատամարտիկների Մայրերին...
Դու հարցրե՞լ ես մեր սահմանները հերոսաբար պաշտպանող մեր Զինվորներին և Հրամանատարներին...
Վերջապես դու հարցրել ե՞ս մեր Նախագահին և մեզ՝ Արցախցիներիս...
Խորհուրդ կտամ քո "մակարդակի" հարցերով զբաղվես...
Դու երբե’ք չես հասկանա Հայրենիքի վեհությունը...
Հասկանալու համար՝ Այն պաշտպանել ու պահպանել է պետք...
Հայրենիքը մի Սրբություն է, հանուն որի՝ Արցախցին պատրաստ է նահատակվել և հպարտորեն համալրել Իմացյալ Մահվան Անմահների Սրբացած Շարքը....
Արցախցին վաղու՛ց շատ վաղուց, իր անսպառ համբերության բաժակը փոխարինել է համբերության ծովով, բայց ծովն էլ սահմաններ ունի, ալեկոծվել գիտի և ... իններորդ ալիքի վարկածը դեռ ոչ-ոք չի բացառել...
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր