ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դեղին հևք
23:46, 07.12.2019
3433 | 0

Ցածր ձայնով կռահել տամ մեկին,
Գլխի գցեմ, որ վերահաս մահի
Պատսպարան այս շնչավոր հևքին
Աչք եմ ածում իմ դիմացի մայթից։
Ասեմ, եթե պիտի սիրեմ, անգին,
Կյանքս սիրեմ որպես ձիր ու պարգև,
Թե չէ մահիս նախավերջին վանկի
Տևողությամբ, ախր, ո՞նց եմ հարբել։
Կսմիթավոր ցավի տարափից զատ,
Ես գլխիկոր՝ ամոթի մեծ շրջան
Պիտի կտրեմ կրկին ինձ հարազատ
Փողոցների դատարկ շղթան։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
887 | 0
13:52, 29.01.2022
1707 | 0
10:11, 21.01.2022
1559 | 0
դեպի վեր