ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԱՌԱՆՑ ՔԵԶ N 1
11:12, 18.12.2019
3120 | 0

Գազօջախի վրա դնել թավան, վերցնել երկու ձու, մեկը գցել կոտրել:

Նստել պատուհանագոգին ծխել:

Հիշել, որ հաց չես գնել:

Հիշել, որ մոռացել ես թավան կրակի վրա, վազել վերցնել, բացել ծորակը, հայհոյել, հիշելով որը ջուրն անջատել են:

Տաք թավան դնել սփռոցի վրա:

Խմել միայնակ մնացած մեկ հում ձուն:

Կաթսայի մեջ լցնել մակարոն, սառնարանից 3 ամսվա ջուր, դնել կրակի վրա:

Մի կերպ թավան պոկել սեղանից, վառված սփռոցի հետ շպրտել աղբարկղ:

Ձեթը վերցնելուց թափել հատակին:

Գնալ զուգարան հատակի շորի ետևից:

Զուգարանի պատի մեխին տեսնել թերթի մի կտոր հայտարարություններով:

Կարդալ, համոզվել, որ անցյալ տարվա է՝ շպրտել մի կողմ:

Վերադառնալ, կաթսայի մեջ ջուր լցնել, ջրի միջից հանել բերանից ընկած կիսատ սիգարետը:

Գնալ խանութ հաց գնելու համար, գնել ծխախոտ ու վերադառնալ տուն: Ճանապարհին հանդիպել մի կնոջ, շնիկով զբոսնելիս:

Շանը դուր գալ, կնոջը՝ ոչ:

Ոտքի հարվածով փորձել բացել դուռը:

Հիշել, որ մենակ ես ապրում, բանալիով բացել դուռը:

Միացնել համակարգիչը, մտնել ՖԲ:

Հիշել, որ գազի վրա կաթսա է դրված:

Նայել կաթսայի մեջ ու զարմանալ:

Համակարգչով Googl-ին հարցնել «գազար+աղ+մայոնեզ+մուրաբա – ի՞նչպես պատրաստել»

Googl-ին պատասխանել «Ապուշը դու ես»

Մաքրել գազարը, վրան աղ անել ուտել, մտածել համի մասին:

Հիշել, որ դստերդ ծննդյան օրն է, վազել հեռախոսի մոտ, հիշել որ երեկ էր ծնունդը, բայց միևնույն է զանգահարել:

Իմանալ, որ դուստրդ վաղուց ամուսնացել է և ապրում է Նիդեռլանդներում:

Հանվել մտնել անկողին:

Վեր կենալ լույսն անջատել նորից պառկել:

Մտածել, որ կյանքը զզվելի է:

Աչքերը փակ հիշել թե ինչ ես ցանկացել դառնալ:

Հիշել տարիքդ:

Հիշել, որ տղամարդիկ լաց չեն լինում…


Ս.Ումառ-Հարությունյան


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
320 | 0
14:27, 06.03.2024
304 | 0
00:16, 29.01.2024
443 | 0
22:42, 16.01.2024
377 | 0
21:28, 15.01.2024
388 | 0
13:30, 09.01.2024
493 | 0
13:16, 30.12.2023
499 | 0
12:50, 21.12.2023
467 | 0
21:14, 19.11.2023
432 | 0
23:34, 23.10.2023
484 | 0
10:18, 11.10.2023
478 | 0
դեպի վեր