ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ՔՈՉԱՐՅԱՆԸ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ
18:59, 22.12.2019
8088 | 0

Որպես նախաբան ասեմ, որ Արցախի հարցը մտավ փակուղղի 1994-ի Բիշքեկում ստորագրված զինադադարով, երբ մեր հաղթանակները գրվեցին սառույցին․ որպես հաղթող կողմ մեր հաղթանակները պետք է արժևորվեին և մեր կամքը պետք է թելադրվեր, մեր նվիրյալները գիտակցաբար իրենց կյանքը չխնայեցին Արցախը Հայաստանին վերամիավորելու համար, բայց կնքվեց խայտառակ զինադադար, փոխանակ կնքվեր կապիտուլյացիայի ակտ և մեր հաղթանակներն ամրագրվեին իրավաբանական հարթության վրա․․․ կնքվեց խայտառակ զինադադար և Լևոն տեր պետրոսյանի դիվանագիտական պարտությունից առիթավորվեցին և Քոչարյանը, և Սերժ Սարգսյանը, կեղծ բանակցությունների քողի տակ գործարքի մեջ մտան հայր և որդի Ալիևների հետ․․․ Քոչարյանի առաջին դավաճանական քայլն եղավ Ղարաբաղյան կողմին բանակցություններից դուրս թողնելը, Արցախյան խնդիրը դարձնելով Հայաստանյան, որտեղ Հայաստանը ներկայացվում էր որպես ագրեսոր, օկուպանանցնելով Ադրբեջանական 7 շրջանները․․․
***
ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ․․․
ՔՈՉԱՐՅԱՆԸ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ, ՀԻՄԱ ՀԻՄՆԱՎՈՐԵՄ ՊԱՀԱՆՋՍ․․․

Նախ խոսքս ուղղում եմ Քոչի ազատության համար բոլոր ստորագրահավաքի մասնակիցներին, պիցցայակերներին, ներքնատան առնետներին, ընդհատակում հանուն Քոչի Փաշինյանի դեմ դավեր նյութող դավադիրներին․․․
ԿԱՐԴԱՑԵ՛Ք, ՏԵՍԵՔ ՈՒ՞Մ ԵՔ ՊԱՇՏՊԱՆ ԿԱՆԳՆՈՒՄ․
Ես ամաչում եմ ձեզ համար, դուք պաշտպանում եք մի մարդու, որը բացի նրանից, որը Արցախի ընտրված նախագահ դաշնակցական Արթուր Մկրտչյանի սպանության առաջին կասկածյալն էր, մի մարդու, որ կեղծիքով դարձավ Հայաստանի նախագահ և հենց իր պաշտոնավարման առաջին տարին Մեղրին էր տալիս, որը կանխվեց միայն Սպարապետի և Կարեն Դեմիճյանի շնորհիվ, բայց այդ կանխումը շատ թանկ նստեց մեր վրա․ դաշնակների միջոցով հոկտեմբերի 27 կազմակերպեց․․․մի մարդու, այսինքն հրեշի, որի պաշտոնավարման ընթացքում տարբեր չբացահայտված հանգամանքներում սպանվեցին 39-ը հեղինակավոր մարդիկ, վերջապես տեղի ունեցավ մարտի 1-սպանդը, երբ սառնասրտորեն հրաման տվեց կրակել հայ մարդու վրա, մեր երկրի եղած չեղածը հանձնեց Ռուսաստանին և Հայաստանն առ այսօր վասալային վիճակում է հայտնվել Ռուսաստանից, հենց այնպես չէ, որ Պուտինի ընկերն է համարվում․ Պուտինը Քոչի հետ Արցախին կապված մեկ այլ ծրագիր էլ ունի․ հենց այնպես չէ, որ Արցախում լուրեր են պտտվում Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու և կան ջատագովներ․հանձինս՝ Վիտալի Բալասանյանի և Արցախի վերնախավից շատերի․․․ Քոչարյանը բացի Արցախից խոստացել է Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ․․․
ՀԻՄԱ ԲՈՒՆ ԱՍԵԼԻՔՍ․ նախ ասեմ «Մադրիդյան սկզբունքների» վերլուծությունս արել եմ 2009-ին իմ «ՈՒ՞մ օգտին է ծառայում Հայկական դիվանագիտությունը» վերլուծական հոդվածում․․․ այս հոդվածում նոր հանգամանքների ի հայտ գալով որոշ թարմացում արել եմ, օրինակ․
Չեմ կարծում, որ Քոչը տեղյակ չէր իր կենսաբանական թուրքական ծագման մասին․ դրա անհերքելի ապացույցն է, որ իր նախագահման առաջին իսկ տարիներին հայտարարեց Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մասին․ պատկերացնու՞մ եք Հայաստանը Իրանին կապող միակ դարպասը․ ո՞ր մի հայրենասեր հայի մտքի ծայրով անգամ կանցներ այս մի բուռ Հայաստանից հող հանձներ մեր թշնամուն․փառք Աստծո կանխվեց Հոկտեմբերի 27-ով և քանի որ առ այսօր Ադրբեջանը մեզանից պահանջում է Սյունիքը, կասկած չի մնում, որ 1999-ի հունիսին Քոչարյան-Հեյդար Ալիև Սադարակում կայացած 4 ժամ տևած բանակցություններում Մեղրիի հանձման գործարքը չի չեղարկվել Հոկտեմբերի 27-ով, ուղղակի խիստ գաղտնիք է պահվում, իսկ Ալիև կրտսերը չի մոռանում և հաճախ է հիշեցնում, տեսնենք մեր վարչապետը մինչև երբ կկարողանա դիմակայել ճնշումներին․․․ԴԻՏԵՔ, ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է
https://www.youtube.com/watch?v=zZc4L9V5SBk
քանի որ Քոչարյանի մոտ թուրքի հոգեբանությունն է իշխում գենետիկորեն, թալանը, հանցագործությունները, խարդախությունը, նենգությունը թուրքին հատուկ իր բոլոր դրսևորումներով, այդ նենգ նպատակին ծառայեց նաև 2001-ին Հեյդար Ալիևի հետ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ՔԻ ՎԵստ կղզում հադիպումը․․․Արցախի հարցի լուծման ծրագիրը հենց այնտեղ ցրցամ տվեցին․ այնպիսի խարդախ քայլով, որ ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնում այդ դավադիր քայլի մասին, ու այդ դավադրության մասնակիցը դարձրեց չակերտավոր «պրոֆեսիոնալ դիվանագետ, թունդ հայրենասեր» Վարդան Օսկանյանին․․․10-ը տարի կեղծ բանակցում էին, ստատուս քվոն պահպանելով և միշտ ոչի՛նչ չէին հրապարակում ընթացող բանակցությունների մասին, իբր բանակցային գործընթացներին չվնասելու համար․ մենք էլ միամտորեն վստահում էինք․ Քոչի և Օսկանյանի «հայրենասիրությանը» և հանկարծ, 2007-ի Քոչի և Օսկանյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետի ավարտին հայտարարվեց, որ Մադրիդում ստորագրվել է «Մադրիդյան սկզբունքներ» արձանագրությունները, որը շատ ուշացումով ու դժվարությամբ գաղտնազերծվեց և հասանելի դարձավ հանրությանը ու կանգնեցինք փաստի առաջ․ իրենցից մեզ ժառանգություն էին թողել փաստացի Արցախի հանձման արձանագրությունները՝ «Մադրիդյան սկզբունքները», որը քաղաքականությունից հեռու մարդկանց համար անմեղ մի փաստաթուղթ էր, բայց տրամաբանող, լավ վերլուծողի համար այդ արձանագրությունները լավ մշակված, քողարկված, փաստացի կապիտուլյացիայի ակտ էին առանց պատերազմի ամբողջ Արցախի հանձման, կրկնում եմ․ ամբողջ Արցախի հանձման․․․ուղղակի անունն է շփոթեցնող․ «Մադրիդյան սկզբունքներ», որի բոլոր հիմնարար կետերը Ադրբեջանի օգտին են, և նրանց հաջողվեց այդ արձանագրությունները դարձնել Մինսկի խմբի բանակցային սեղանի միակ ստորագրված փաստաթուղթը, որի շուրջ պետք է ընթանային այդ բանակցություններ կոչվածը և ասեմ, որ Մինսկի խմբի համանախագահներից ադրբեջանամետ ԱՄՆ համանախագահող Մեյթու Բրայզան մեծ դերակատարություն ունեցավ այդ փաստաթղթի և՛ ադրբեջանամետ ձևակերպումներին և՛ այն Մինսկի խմբի բանակցային սեղանի ստորագրված միակ փաստաթուղթը դարձնելուն, որով պետք է առաջնորդվեին հետագա բանակցողները․․․
Նախօրոք ասեմ, որպես հաղթող կողմ այդ արձանագրություններում միակողմանի պաշտպանվում է միայն ադրբեջանի շահերը, ինչպես այս 44 օրյա պատերազմին արեց Ալիևը և դեռ ձեքը պարզել է Մեղրին իրենով անելու․․․
1) ․․․ Վերադարձնել Ադրբեջանին 7 ազատագրված շրջանները, որտեղ բառ անգամ չկա «Տարածքների փոխանակման մասին» մեր գերի ընկած Նախիջևանի, Գետաշենի, Շահումյանի, Մարտունու, էլ չեմ ասում Հայաստանի գերի ընկած Արծվաշեն գյուղի մասին․ իսկ Արցախի անվտանգությունը ապահովող որպես բուֆերային գոտի այդ շրջանները հանձնելու դեպքում ողջ Արցախը հայտնվելու է ադրբեջանական ուղիղ նշանառության տակ և ոչ մի երաշխիք չկա նոր դիվերսիաների և պատերազմների հրահրման․․․Այդպես էլ այդ արձանագրություններում տեղ չգտան տարածքների փոխանակում ձևակերպումը, և միակողմանի նվիրում ենք մեր ազատագրված 7 շրջանները․անգամ Արցախի կարգավիճակը օդից կախված թողնելով․․․
2) ․․․ Ադրբեջանցի 1 միլիոն փախստականների վերադարձ բուն Արացախի տարածք, երբ քաջ գիտակցում ենք, որ Արցախի բնակչությունն ընդամենը 150000 էլ չկա, ու երբ բաժանում ենք 1 միլիոնը 150000-ի վրա ստացվում է յուրաքանչյուր հայի ոչնչացնելու համար 6 -ից ավել ադրբեջանցի է հասնում, էլ չեմ ասում, Ռամիլ Սաֆարովներ բուծող ադրբեջանցու ահ ու սարսափի մթնոլորտում է գոյատևելու արցախցին, դրան գումարած բոլոր ընտրություններին հայ մարդը զրկված է լինելու ընտրելու և ընտրվելու իրավունքից և ազերին մեծամասնություն կազմելով Արցախի ղեկավարները և կարևոր պաշտոնները պետք է զբաղեցնեն ադրբեջանցիները․․․ վաղուց եմ ասել, որ տարածքները հանձնելուց էլ ավելի վտանգավորը ազերի փախստականների վերադարձի կետն է, որ մեկ տասնամյակ էլ չի ձգի, որ հայն իր բնօրրանում ենթարկվի ասիմիլացիայի․․․ անցնենք առաջ․ այդ ինչպե՞ս եղավ, որ այդ չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքներում» տեղ չգտան Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից, Նախիջևանից, Գետաշենից, Շահումյանից, Մարտունուց, Մարտակերտից․․․ գաղթած մեր հայ փախստականների իրենց բնօրրանները հետ վերադարձի խնդիրը․ կարծիք է ստեղծվում, որ մենք հայ փախստական չենք էլ ունեցել, , , ի՞նչ է նշանակում ադրբեջանցի փախստականների վերադարձը բուն Արցախի տարածք, որն անգամ 7 շրջանների վերադարձից էլ ավելի վտանգավոր է․․․ Ադրբեջանցի փախստականների վերադարձով հայ ազգաբնակչությանը իր բնօրրանում ենթարկվելու է դանդաղ ասիմիլաիցիայի, կարող է այդ գործընթացը տևի 5-10- 20- 30- տարի, բայց ապագայում Արցախը հայաթափվելու է և ամբողջությամբ պատկանելու է Ադրբեջանին․․․ «Մադրիդյան սկզբունքներում» հենց այս կետի մեջ է թաքնված Արցախի հանձնումն ամբողջությամբ, որին ես տվել եմ «կապիտույլացիայի ակտ առանց պատերազմի» իմ ձևակերպումը, , , այստեղ՝ որտեղի՞ց է վերցված 1 միլիոն ազերի փախստականների թիվը, որ Ալիևը միշտ հնչեցնում է, երբ 1991-ի հանրաքվերի ժամանակ, երբ դեռ ազերիները դեռ չէին գաղթել Արցախից, ընդհանուր՝ ազերի և հայ ընտրողների թիվը ցուցակներում կազմել է ընդամենը 132, 328 հազար մարդ․․․ հիմա երևի աճ են տվել և հասել են մեկ միլիոնի՞, բա հետո․․․
3) Լաչինի միջանցքի հարակից 13 նախքին ադրբեջանական գյուղերը վերաբնակեցնել ադրբեջանցիներով․ ՀԱՐՑ․ հնարավո՞ր է այլևս Հայաստանից Ստեփանակերտ, կամ հակառակը այդ միջանցքով անվտանգ անցնել, դա բացառված է, քանզի դեռևս սովետի ժամանակ ամենևին էլ անվտանգ չէր Երասխավանից եղեգնաձոր տանող ճանապարհով հայ վարորդների անվտանգ երթևեկությունը, քանզի այդ ճանապարին կային տասնյակ ադրբեջանական գյուղեր և շատ ազգամիջյան դեպքեր էին տեղի ունենում, անգամ սովետի օրոք․ կարող եմ նաև մի դեպքի մասին պատմել, որը սահմռկեցուցիչ էր․․․ այս արձանագրություններում գիտակցաբար, անկախ մեր կամքից, Լաչինի միջանցքի հանձնում է տեղի ունենալու ․․․եթե այդ գյուղերն ազերիներով բնակեցվեն․․․
4) Միջազգային զորքերի տեղակայում․ այսինքն՝ Հայաստանը խաղից դուրս է մղվում և այլևս Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը չի դառնալու, իսկ փոխարենը, ադրբեջանցիներով մեծամասնություն կազմող Արցախում արցախցին դառնում է փոքրամասնություն և ձայնազուրկ իր իրավունքների համար, եթե հանրահավաքներ անցկացնի, բողոքի ցույցեր, այդժամ լռեցնելը մեկ անգամ մեկ կլինի և իշխանության գլուխ անցած թուրք վերնախավի կողմից կճնշվի դաժանաբար և ինչու՞ չէ տեղակայված միջազգայի զորքերի կողմից նույնպես․․․ բա էլ մենք 7 հազար նվիրյալ հայերի ինչու՞ մատաղ արեցինք Արցախն ազատագրելու համար, եթե կրկին ադրբեջանցու բամփն էր լինելու արցախցու գլխին և այս «Մադրիդյան սկզբունքներով» Արցախի տերն ու տիրականը փաստացիորեն դառնալու է ադրբեջանցին․․․
5․ «Մադրիդյան սկզբունքներում» անտեսվել է 1991- դեկտեմբերի 10-ին Արցախի անկախության հանրաքվեն, որտեղ ադրբեջանցի ազգաբնակչությանը հարց էր ուղղված «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ» ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել, փոխարենը նրանք սատարեցին Արցախի դեմ ադրբեջանական իշխանությունների սանձազերծած ագրեսիային։ հանրաքվեն անցավ 82 % կողմ ձայնով․․․ այսքանից հետո շատ զարմանալի է, երբ 1991-ին Արցախը բնակեցված էր ադրբեջանցիներով և իրավունք ունեին մասնակցել հանրաքվեին, ինչու՞ պետք է ազերի փախստականներով վերաբնակեցվելուց հետո կրկնակի հանրաքվե անցկացվի, երբ տարբեր թվեր են հնչեցվում արցախաբնակ ադրբեջանցիների քանակի մասին․ անգամ 1 միլիոն, որը ցնդաբանություն է, օդից վերցրած, մտածածին, , հանրաքվեի տվյալներով ընտրելու իրավունք ունեցողների թիվը եղել է ընդամենը 132, 328 որտեղ հայերը մեծամասնություն են կազմել․․․ «Մադրիդյան սկզբունքներում» 1991-ի հանրաքվեի մերժումը, Արցախի հարցի լուծումը նոր հանրաքվե անցկացնելու միջոցով տեսնելը, սա արդեն ցցուն վկայությություն է կապիտուլյացիոն ակտի հաստատման․․․ այս արձանագրությունների ծուղակներում է թաքնված՝ Արցախն առանց պատերազմի հանձման բանալին․ դա Արցախը Ադրբեջանցիներով բնակեցնեն է և այդ ուռչացած 1 միլիոն թիվն էլ պատահական չի ընտրված, որը Արցախի հարցին տալիս է լի ու լի լուծում առանց պատերազմի ի օգուտ Ադրբեջանի․․․ դրա համար էլ Ալիևը միշտ պնդում է ադրբեջանցի փախստականների վերադարձը բուն Արցախ․․․
***
Սա դիվանագիտական պարտությու՞ն, անկարողությու՞ն թ՞ե միամտություն կարելի է որակել․ իհարկե, ո՛չ ամենևին․ քանզի սա շա՜տ լավ մտածված, լավ ծրագրված պետական դավաճանություն է պետության 2 ղեկավարների՝ Քոչարյանի և Օսկանյանի կողմից․ Այդ արձանագրությունների վտանգավորությունը միթե՞ չզգաց Սերժ Սարգսյանը, որ իր նախագահման հենց սկզբից չհրաժարվեց Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելուց, չարեց և 2011-ին Կազանում Ալիևի հետ բանակցություններում Սերժը պատրաստ էր 7 շրջանները հանձնել, բայց Ալիևը չուզեց, նրա մտքինը ողջ Արցախն էր, ինչպես «մադրիդյան սկզբունքներում» էր ամրագրված և 2016- ապրիլյան 4 օրյա պատերազմը դրան էր միտված, եթե Պուտինը 4-րդ օրը չկանխեր․․․ Ալիևը զինվում էր գերժամանակակից զենքով, պատրաստվում էր հզոր պատերազմի, իսկ մեր իշխանությունները բյուջեից բանակին հատկացվող միլիոններն էին լափում․․․Հեղափոխությունից հետո իմ հոդվածներով քանիցս հորդորել եմ վարչապետին Փաշինյանին չեղարկել «Մադրիդյան սկզբունքները» և մարտի 1-ի մեղադրանքին ավելացնել նաև պետական դավաճանություն հոդվածը, նույն հոդվածով մեղադրանք ներկայացնել նաև Վարդան Օսկանյանին․․․ «Մադրիդյան սկզբունքները լավ մշակված ծուղակ էր ընդհանրապես ողջ Արցախի հանձման ․իմ այս վերլուծությունները բավարար են, «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» կապիտուլյացիայի ակտ որակելու, ուղղակի անունն է լավ քողարկված․
***
Դեռևս 2007-ից եմ գրում, որ Քոչարյանն ու Օսկանյանն այդ արձանագրություններով արդե՛ն հանձնել են Արցախը և ոչ մի հմուտ դիվանագետի չի հաջողվի այդ ծուղակից հայանպաստ որևէ բան ակնկալել․ միակ ելքն այդ արձանագրություններից խույս տալն է, այն չեղարկելն է․ այս պահին, երբ Քոչը փակի տակ է, հեղափոխությամբ իշխանության եկած Նոր Հայաստանի կառավարությունը պետք է անհապաղ ազատվիր այդ չարաբաստիկ արձանագրություններից, երբե՛ք, ընդհանրապես չպետք է արտաբերվեր, «ադրբեջանցու համար ընդունելի տարբերակ» ձևակերպումը, այդ դեպքում արձանագրություններում տեղ գտած 1 միլիոն փախստականների վերադարձը ավտոմատ կերպով վավերացվում է և դառնալու է դե ֆակտո բանակցությունների առանցքային թեման, և պարտադրվելու է իր ամբողջ կործանարար հետևանքներով, իսկ մենք պատրա՞տ ենք Ռամիլ Սաֆարովներ բուծող ու հերոսացնող ադրբեջանցիներին հանդուրժել Արցախի հողի վրա, որը կրկին բերելու է նոր ազգամիջյան բախումների ու նոր պատերազմների․․․ Փախստականների վերադարձի կետն ավելի քան վտանգավոր է, քան 7 շրջանների հանձնումը․ արցախցին իր սեփական երկրում ենթարկվելու է ասիմիլացիայի․ հենց այդ կետը ծուղակն է ամբողջ Արցախի հանձման․․․
ՆՈՐԻՑ ԵՄ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ՊԱՀԱՆՋՍ․ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող -հրապարակախոս
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր