ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ավստրալիայում մեկնարկել է արևային վահանակներով էլեկտրոմեքենաների մրցարշավ
21:38, 22.12.2019
3725 | 0

World Solar Challenge-ը ամբողջ Ավստրալիայի տարածքով 3000 կմ երկարությամբ մայրուղով մրցարշավ է, որը էլեկտրական մեքենաների ամենահեղինակավոր մրցումներից մեկն է։

Այս միջոցառումը, որը անց է կացվում 2 տարին մեկ, սկիզբ է առել 1987 թվականին, և ակնկալվում է, որ 1000 Վտ ունեցող մեքենան կկարողանա կատարել Դարվինից Ադելաիդա ուղևորությունը 50 ժամում։

Նիդերլանդների թիմը իրենց Green Lightning արևային մեքենայով դարձել է մրցույթի առաջին օրվա առաջատարը՝ Hidden Valley Raceway-ի սկզբնական փուլում ցույց տալով ռեկորդային ժամանակ հոկտեմբերի 13-ին, շաբաթ օրը։


Մրցումներին մասնակցում են 40 ուսանողական թիմեր տարբեր երկրներից, ներառյալ Ավստրալիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ճապոնիան և ԱՄՆ։ Յուրաքանչյուր էլեկտրական մեքենա պետք է լինի ամբողջովին ինքնավար և տեղաշարժվի միմիայն արևային էներգիայի հաշվին։

Միջին հաշվով արևային մեքենաները տեղաշարժվում են 90-100 կմ/ժ արագությամբ։ Յուրաքանչյուր օր մրցարշավը սկսվում է ժամը 8-ին և վերջանում երեկոյան 5-ին։ Գիշերակացի նպատակով մասնակիցները կառուցում են ճամբարներ, իսկ մեքենաները տեղաշարժվում են հանրային ճանապարհներով։ Էլեկտրական մեքենաները պետք է ունենան միայն մեկ վարորդ։

Բոլոր մեքենաները ունեն կառուցողական յուրահատկություններ և մրցում են երեք տարբեր դասակարգերով՝ Challenger, Adventure և Cruiser: Պետք է առանձնացնենք Cruiser դասը. դրանք այնպիսի էլեկտրական մեքենաներ են, որոնք բավականաչափ հարմարեցված են քաղաքային պայմաններում ուղևորությունների համար։

Տեղաշարժման համար մեքենան կարող է օգտագործել բացառապես արևային էներգիա։ Յուրաքանչյուր մասնակից մրցարշավը սկսելուց առաջ իր մարտկոցը կարող է լիցքավորել ոչ ավել քան 5 կՎտ/ժ, մրցարշավի ընթացքում մարտկոցը փոխել չի թույլատրվում։
Source

Հեղինակ` Ani
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ani
15:37, 23.12.2021
2548 | 0
15:35, 23.12.2021
2202 | 0
14:54, 20.12.2021
2026 | 0
դեպի վեր