Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.42, EUR 568.62, RUB 6.36, GBP 618.13
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Թյուրիմացություն (18+)
16:32, 06.01.2020

Ընկերոջս առաջարկով, որոշեցինք ժամանակ անցկացնել բնության գրկում: Հաճելի էր ժամանակը մինչ այն պահը, երբ չէի օգտագործել ոգելիչ խմիչքներ: Չափից ավելի խմելուց հետո, հարբեցի: Ոչինչ չէի գիտակցում, կորցրել էի կողմնորոշվելու ունակությունը: Վիճակս այնքան վատացավ, որ ընկերս ստիպված էր ինձ տեղափոխել հիվանդանոց: Ոչինչ չէի հիշում: Միայն երեկոյան հիվանդանոցում գիտակցության գալով, փորձեցի ինչ-որ բան վերհիշել, բայց ՝ապարդյուն: Որոշեցի աննկատ հեռանալ հիվանդանոցից: Մեծ դժվարությամբ գտա մեր տան ճանապարհը: Տուն հասնելով, նկատեցի մեր տան վառված լույերը:

«Իմ խեղճ կին, չի քնել, երևի, արտասվում է ինձ համար» -մտածեցի:

Ներս մտնելով հյուրասենյակ, նկատեցի կնոջ հետ սեռական գործողություններ կատարող տղամարդու մերկ հետույքը: «Փաստորեն, օգտվելով իմ բացակայությունից, նա ինձ դավաճանում է ուրիշի հետ» , -մտածեցի: Գիտակցությունս կրկին մթագնեց: Վերցնելով ձեռքս ընկած պատահական իրը և ամբողջ ուժով հարվածեցի այն ձեռքերին, որոնք սահում էին տղամարդու հետույքին: Չնայած կնոջ ձեռքերը թուլանալով ցած ընկան, սակայն տղամարդը ոչ միայն չշրջվեց, այլև շարունակեց գործողությունները: Ստիպված էի կրկին հարվածել նրա հետույքին: Այս անգամ շուռ գալով բղավեց, որ շուտ հեռանամ: Կնոջս եղբոր ձայնը լսելով, էլ ավելի կատաղեցի: Մոտենալով նրանց, հազիվ նշմարեցի նրա մարմնի տակ թաքնված իր կնոջ դեմքը: Սթափվեցի և դուրս եկա սենյակից: «Միթե ՞ ես խելագարվել եմ, միթե՞ մեր տանն եմ» , -մտածում էի, երբ ամուսիններով դուրս եկան սենյակից ու հայտնեցին, թե կինս իրենց մեր տուն է կանչել, իսկ ինքն էլ գնացել է հիվանդանոց՝ ինձ մոտ մնալու նպատակով:

Չգիտեի ինչ ասել, ամոթից կարկամել էի: Ամեն ինչ պարզվեց, երբ կինս հիվանդանոցից տուն վերադարձավ:

Այդ օրը վերջ դրվեց իմ կողմից ոգելից խմիչքների օգտագործելուն:

Մամուլի խոսնակ` Կարեն Աբրահամյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կարեն Աբրահամյան
դեպի վեր