ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Չեխ փաստավավերագրող Լիբոր Սպիմրը Արցախի մասին
00:09, 14.01.2020
2107 | 0

Չեխ փաստավավերագրող Լիբոր Սպիմրը Արցախի մասին


Բաքվի և Սումգաիթի ջարդերի 30-րդ տարին

Սպիմրի նկարահանած ներկայացվող այս ֆիլմի մեջ կադրեր կան, որտեղ հայ զինվորի տխուր երգն ուղեկցվում է ազերի թափթփուկների կողմից ջարդի ենթարկված հայ անմեղ զոհերի լուսանկարներով:

Խնդիր կա այս ֆիլմը տարածելու և Արցախի մասին օբեկտիվ վավերագրությունը տարածելու հարցում:

Ազգությամբ չեխ, Սլովակիայում բնակվող Լիբոր Սպիմրը 2013 թ-ից պարբերաբար գալով Արցախ, 2․5 տարում ստեղծում է ֆոտոնկարների մի խոսուն շարք, ապա՝ ֆիլմ Արցախի մասին։ Մոսկվայաբնակ գրող, լրագրող Վալերիա Օլյունինայի խորհրդով, ով Սպիմրի գործունեության մասին ակնարկ է գրում, Սպիմրը որոշում է իր բոլոր ստեղծագործությունները հավաքել մեկ գրքում և հրապարակել մի քանի լեզվով։ Սպիմրը փորձում է իր ֆիլմի և ֆոտոնկարների ցուցադրությամբ աշխարհին իրազեկել արցախյան խնդիրներին։ Կոչումով և էությամբ լինել մարդ ու չարձագանքել արցախյան իրականությանը՝ անհնարին է։ Սպիմրը ցավով է նկատում, որ եվրոպական կոռումպացված հասարակությունը այնքան էլ հետաքրքրված չէ արցախյան խնդիրներով, մինչդեռ հասարակ մարդիկ անասելի ցավ են ապրում Արցախին վերաբերող յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո, որ կազմակերպվում է Սպիմրի կողմից։ Շատերն են մոտենում ու շնորհակալություն հայտնում նրան խնդրի օբյեկտիվ լուսաբանման համար․ ի վերջո կարողացան հասկանալ թե իրենից ինչ է ներկայացնում արցախյան հակամարտություն ասվածը։ Ադրբեջանցիները ջանք ու եռանդ չեն խնայում Սպիմրի անձի վերաբերյալ, և ոչ գործունեության ու կատարած աշխատանքի, անհարգալից ակնարկներ պատվիրել մամուլում՝ անվանելով նրան կոռումպացված, մինչդեռ Սպիմրը ամբողջ աշխատանքը կատարել է առանց վարձատրության կամ դրամաշնորհի։ Լիբոր Սպիմրը, ով պարբերաբար հայտնվում է աշխարհի թեժ կետերում և ներկայացնում ամենախոսուն ֆոտոնկարներ աֆրիկյան տարբեր ժողովուրդների սոցիալական խնդիրների վերաբերյալ, հասկանում է, որ աշխարհին պետք է հետաքրքրի Ղարաբաղ կոչվող երկիրը։

Թեժ կետերում հայտնվող Սպիմրի վերադարձին հայրենիքում միշտ սպասում են անհամբերությամբ։ 2013 թ. ցրտաշունչ ձմռանը Հայաստան գալով նա անմիջապես զգում է, որ առջևում իրեն փորձություններ են սպասում։ Արցախում Լիբորը արժանանում է ջերմ ընդունելության, արցախցիները՝ հայկական սովորությամբ, պատրաստակամորեն օգնում են նրան՝ ապահովելով կյանքի համար մինիմալ պայմաններ։ Ամենահետաքրքրականն այն է, որ Արցախում Լիբորը չի տեսնում այն ամենն ինչին սովոր էր նրա աչքը՝ եվրոպական բարեկեցություն։ Դրա փոխարեն ամենուրեք տեսնում է գյուղերի ու ճանապարհների անմխիթար, թշվառ վիճակ։ Նրան սարսափահար են անում լեռնային չպաշտպանված ճանապարհները։ Բայց Լիբորը չի վախենում, որովհետև վստահում է արցախցուն․ արցախցին ամեն ինչի ելքը գտնում է։ Նա մասնակցում է արցախյան տոներին, տեսնում որ հայը կարողանում է ի սրտե ուրախանալ՝ անգամ պատերազմի մեջ գտնվելով։ Նրան հիացնում է բարձր բարոյական կերպար ու նկարագիր ունեցող իր ընտանիքի, ազգային ու քրիստոնեական արժեքների համար պայքարող ու հանուն հայրենիք զոհվելու ունակ հայը։ Լիբոր Սպիմրը պարզում է իր համար՝ ազատասեր հայը կզոհվի, բայց հայրենիքըի ոչ մի թիզ հողը չի տա թշնամուն։ Աշխատելով ֆիլմի վրա, Լիբորը սկսում է ուսումնասիրել հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր, ուսումնասիրում է Սումգաիթի դեպքերն ու պատմությունը, զրույցներից հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալիում, թե ինչպես են ադրբեջանցիները հաշվեհարդար տեսել սեփական ժողովրդի հետ սոսկ այն բանի համար, որ հայտարարեն՝ հայերը «ցեղասպանել» են ադրբեջանցուն։

Լիբորը ծանր հիասթափություն է ապրել տեսնելով ադրբեջանցիների հայատյաց քաղաքականության հետքերը։ Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Լիբոր Սպիմրը հասկանում և իրատեսորեն ու չեզոք դիրքերից է ներկայացնում Արցախի ու հայության խնդիրները։ Նրա նկարահանված ֆիլմը ուղարկվել է ԱՄՆ մրցույթի մասնակցության ակնկալիքով։ Ֆիլմը րոպեներ անց կցուցադրվի ինքնության ու համահարթեցման խնդիրների համատեքստում։ Ֆիլմը նկարահանվել է առանց որևէ կոնսուլտացիայի՝ Լիբորի սեփական ընկալումների միջոցով․ նրան օգնել են միայն առաջնագիծ գնալու հարցում։ Նրբանկատորեն խնդրել է, որ իրեն թույլ տան լինել սոսկ այն հատվածներում, որոնց ցուցադրությունը հայերի համար աղետաբեր չի լինի։ Հայաստան ու Արցախ եկել է սեփական ցանկությամբ։ Արցախի ժողովրդավարությամբ հիացած է այն աստիճան, որ արտահայտվել է բարձրաձայն․ Արցախի նախարարը ոչ միայն պաշտոնյա է այլև հասանելի է ցանկացած արցախցու համար, Արցախի նախարարին կարելի է փողոցում հանդիպել ու ողջագուրվել նրա հետ, Սպիմրը խոսքեր չի գտել արտահայտելու իր զգացմունքները, երբ պատերազմ տեսած հայ գեներալը՝ Արշավիր Ղարամյանը սրտի ցավով է արտահայտվել աֆրիկյան սովյալների մասին, երբ իմացել է, որ Լիբորը բազմաթիվ անգամներ եղել ու նկարահանումներ է կատարել Աֆրիկայում։ Լիբորը հայ ժողովրդի համար կատարել է անգնահատելի աշխատանք։ Շուտով լույս կտեսնեն նրա փաստագրական գրքերը արցախյան իրականության, խոհանոցի, վարք ու բարքի, ինքնության մասին՝ հագեցած ֆոտոնկարներով, անբռնազբոսիկ ու անկեղծ մեկնաբանություններով։
Լիբորի ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։ Մեծ սիրով ներկայացնում ենք «Նիդերլանդական օրագրի» ընթերցողին:


Նաիրա Գասպարյան
«Նիդ.օրագրի» Արցախի թղթ.


Հ.Գ. «Նիդ.օրագրի» կողմից: -Ի դեպ ինչպես մեր մյուս թղթակիցները` Նաիրա Գասպարյանը ևս մեզ հետ համագործակցում է անշահախնդրորեն: Այդ մասին համեստորեն կլռեինք, եթե չպարզվեր, որ Ն.Գասպարյանը հանձն է առել Լիբոր Սպիմրի գրքի անգլերեն թարգմանության խմբագրումը: «Խմբագրելը ես ինքս եմ իրեն առաջարկել սեփական նախաձեռնությամբ, Երբ տեսա, որ նման գրքի կարիք իրոք շատ կա և այն պետք է պատշաճ մակարդակով ներկայացվի միջազգային հանրությանը։ Դա ես կատարում եմ անշահախնդիր՝ իբրև պարտք իմ ժողովրդի և մեր զավակների նկատմամբ» ։ Մեզ հետ զրույցում ասաց Նաիրան: Հայրենասիրական քայլ, որ ողջունելի է: Նաիրա Գասպարյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանում, անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Զբաղվում է ցեղասպանությանն ու հայ ինքնությանը վերաբերող փաստաթղթերի եւ անգլերենով նյութերի, գլոբալիզացիայի ուսումնասիրությամբ: Վերջերս նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում տեղի ունեցավ Globalization and Armenian Identity. Challenges and Integration (Armenia and Artsakh) թեմայով դասախոսություն: Ցուցադրվեց Լիբոր Սպիմրի ֆիլմը, որն արժանացավ մեծ ուշադրության:

Հետաքրքիր է, որ Սպիմրին փորձել են լռեցնել մի խումբ հարուստ ադրբեջանցիներ հենց Սլովակիայում: Խանգարել նրանց հաջողվել է, բայց տապալել ցուցադրությունները` ոչ: Ցուցահանդեսին եկած շատ այցելուներ պարզապես մոտեցել են կազմակերպիչներին և շնորհակալություն հայտնել ցուցադրած աշխատանքների համար: ի թիվս այլ օբեկտիվ լրագրողների Ադրբեջանը Սպիմրին համարել է անցանկալի անձ ու արգելափակել նրա մուտքն այս երկիր:

Ներկայացված ֆիլմի վերջում Սպիմրը որպես իր աշխատանքն աջակցողներ` ի թիվս մյուսների նշել է Արցախի հերոս Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի, դեսպան Տիգրան Սեյրանյանի և «Օրեր» Եվրոպական ամսագրի խմբագիր, մեր լավ բարեկամ Հակոբ Ասատրյանի անունները:

Օտարազգի լրագրողների, մշակութային գործիչների և այլոց կողմից Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի մասին թողած վավերագրությունները, պատմական տեսակետից առավել` քան արժեքավոր են մեզ համար, կարոտ` լայն մասսաներին հասցնելու համար:

Ներկայացնում ենք Լիբոր Սպիմրի անգլերեն հրատարակվող գրքից նրա ինքնակենսագրականը:

But if somebody says that I'm doing that kind of Gebbels propaganda, then it just freaks me out. I mean, to say that my work is Nazi propaganda, is just too much. But on the other hand, even negative advertising is also advertising. And this is what forced a lot of people to watch it. So they actually did me a favor. Unknowingly, but did.
He was also invited to a live interview on Nagorno-Karabakh on several occasions… especially to TA 3 television, to JOJ television and to Radio Slovakia… Last time, at the end of 2018, to TA 3, he was invited on the occasion of the 30th anniversary of Independence of Karabakh… The local media, as well as, the foreign media were interested his work. The film called "The Time Gives Testimony" on facts about Azerbaijan - Karabakh conflict had its premiere in April 2016 in Bratislava. Since then he has had several public presentations about the film, always associated with a presentation about life in Artsakh. In 2017 he presented a film about hunting: Hunting in Liptov, also with a social theme, where he presented the work of people interested in hunting. In 2017 Libor Spimr made a social film about Equatorial Africa: Social Aspects of Uganda. The film focuses on social issues of the life of natives in the context of shamanic rituals… The film had its premiere in Bratislava at the end of 2017 under the guidance of prof. Iveta Radičová.
His awards for the work in the international field:
In 2013 - Gold Medal from President of Artskh (Nagorno-Karabakh) on the occasion of the 25th anniversary of Independence of Artsakh;
In 2014 - Silver Medal and 2nd Prize of the Association of Slovak Photographers with International Participation for photographs from Armenia under the title: In the Light of Their Faith;
In 2015 at the international level of 21 states and the Union of Slovak Photographers - Gold Medal and 1st Prize for the cycle of photography: People of Karabakh;
In 2016 – 1st Prize and a Gold Medal of the National Prize of Slovakia for the cycle of photography: People of Karabakh;
In 2017 - 2nd FIAP National Prize of Slovakia for a set of photographs from Uganda: Tears of Uganda;
For photographs of Uganda he was awarded a silver medal of the World Photographic Organization… Fédération Internationale de l'Art Photographique and at the same time, in 2017 he *** the 1st Prize and a Gold Medal of the National Prize of Slovakia.
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
569 | 0
դեպի վեր