ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Հայաստանում դադարեց նաև խորհրդարանական ընդդիմոթյան գոյությունը. Վահան Բաբայան
02:41, 25.01.2020
2365 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրևում է. «Հրայր Թովմասյանի տան խուզարկությամբ Հայաստանում դադարեց նաև խորհրդարանական ընդդիմոթյան գոյությունը

Իհարկե ԱԺ ընդդիմադիր անհատներին հանած, որպես հավաքական կերպար ընդդիմություն այլևս կարելի է ասել, որ ԱԺ-ում չկա:
Մեր ընդդիմադիր պատգամավորները ամեն բանից խոսեցին, իրար մեղադրեցին, բայց ՍԴ նախագահին և նրա նկատմամբ կատարվող գործընթացի վրա մեծ հաշվով աչք փակեցին:

Այսօր այն ռուբիկոնն էր, որից հետո վստահաբար կարելի է ասել, որ ԱԺ-ն չունի քաղաքական ընդդիմություն ունենալու շռայլություն և ինչպես սպասվում էր ընդդիմությունը արդեն ձևավորվել է ԱԺ-ից դուրս:

Ի՞նչ է ԱԺ ընդդիմությունը էս երկրից չի՞, չի տեսնում երկիրը ուր՞ է գնում, չի՞ կարողանում խորհրդարանական մեխանիզմները կիրառել, իհարկե տեսնում է, բայց նրանք փաստորեն չեն օգտագործում իրենց սահմանադրական հնարավորությունները և իրավունքները պետականության, արդարադատության և ժողովրդավարության պաշտպանության համար»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր