Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փաշինյանի ողջ ասուլիսը նվիրված էր ՀՀԿ-ին կրկին վատաբանելու և Սերժ Սարգսյանին անհեթեթ մեղադրելու իր հոգնեցնող ավանդական թեմային: Նախկիններին քննադատելով, աշխարհի բոլոր վատ գործերը նրանց հետ կապելով Փաշինյանը ուզում է կառավարել մինչև իր ժամկետի ավարտը մոռանալով, ո ր մարդիկ մտածելու կարողություն նույնպես ունեն և արդեն հասկանում են ում են բերել իշխանության և այս հին պլաստինկաները էլ չեն աշխատում, մարդիկ ռեալ փոփոխություն են ուզում, այլ ոչ թե 100 փաստերի մասին գրած հեքիաթների բուկլետ: Ձանձրացնող այս կանխատեսելի ելույթները այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն: Բովանդակությունը արդեն ասել եմ նման էր հումորային հաղորդմանը և լուրջ վերաբերվել կամ վերլուծել այս ասուլիսում հնչած մտքերը անիմաստ ժամանակի կորուստ է»: |