Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.50, EUR 551.62, RUB 6.43, GBP 628.41
+7 °C, +5 °C ... +14 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արևային դաշտ» PV-համակարգը կավելացնի հողօգտագործման արդյունավետությունը մինչև 160%
12:48, 02.02.2020

Արևային էներգետիկայի և գյուղատնտեսության ճիշտ համադրության շնորհիվ վարելահողերի և արոտավայրերի հողօգտագործման արդյունավետությունը կարող է աճել մինչև 160%, պնդում է EWS Consulting GmbH ավստրիական ընկերությունը։

Ագրոֆոտովոլտաիկ համակարգերը հասարակ վերգետնյա արևային էլեկտրակայաններից տարբերվում են նրանով, որ ոչ միայն զբաղեցնում են բաց տարածություններ, այլ նաև թույլ են տալիս միաժամանակ ստանալ և’ էլեկտրաէներգիա, և’ սննդամթերքներ, ընդ որում առավել բարձր բերքատվությամբ (որոշ բույսեր ավելի լավ են աճում ստվերում) ։

Ագրոֆոտովոլտաիկ գաղափարների խթանման ամենահայտնի աջակիցը գերմանական Ֆրաունգոֆեր ISE ինստիտուտն է։ Նրա հետազոտական նախագծերում արևային վահանակները տեղադրվում են դաշտերի վրա հովանոցների տեսքով այնպես, որ գյուղատնտեսական տեխնիկան կարողանա առանց խոչընդոտ շարժվի նրանց տակով։ Մեկ այլ տարբերակով կիրառվում են ուղղահայաց շարվածների շարքեր, որոնց միջև նույնպես կարելի է հող մշակել։

Աշխատելով այդ ուղղությամբ, Մյունդերֆինգի EWS Consulting GmbH ընկերությունը ներկայացրել է իր տեխնոլոգիան՝ պատրաստի, մասշտաբային որոշում մոդուլային հավաքական համակարգերի հիմքով, որոնք կարելի է արագ բարձրացնել դեպի դաշտ և ավելացնել հողագործության տնտեսական արդյունավետությունը։

«EWS-Sonnenfeld» (EWS արևային դաշտ) անվանում ստացած համակարգը թույլ է տալիս ֆոտոէլեկտրական վահանակների թեքությունը հարմարեցնել արևի դիրքին և այսպիսով ավելացնել եվրոպական լայնություններում էլեկտրաէներգիայի արտադրությունը մինչև 18%։

Էներգիայի վերականգնվող աղբյուրներին աստիճանաբար անցնելու հետ մեկտեղ կենտրոնական ցանցերի կողքին արևային էլեկտրակայանների ինտեգրման հնարավորությունը դառնում է առավել կարևոր։ «Արևային դաշտը» -ը թույլ է տալիս հարթեցնել ցերեկային ժամերի մեծ սպառումը, ինչը չի պահանջում էլ.էներգիայի պահեստավորում, կանոնավորում է ցանցի աշխատանքը և լրացուցիչ եկամուտի աղբյուր հանդիսանում, եթե էներգիան ուղիղ է վաճառվում։

Համակարգի սարքավորումը ապահովում է նաև արևային վահանակների հորիզոնական ուղղությամբ պտույտի հնարավորություն։ Ֆերմերները կարող են օգտագործել հավելված՝ սմարտֆոնի միջոցով վահանակներին անհրաժեշտ դիրք հաղորդելու համար։

Այս հայեցակարգի որոշիչ գործոնը հանդիսանում է վահանակների շարքերի միջև օպտիմալ տարածության ընտրությունը։ Մի կողմից, անհրաժեշտ է բավականաչափ տեղ ապահովել գյուղատնտեսական մեքենաների համար, իսկ մյուս կողմից՝ օպտիմալ աճ ապահովել զանազան մշակաբույսերի համար։ Այսպիսով, այս տարածությունները կարող են հարմարեցվել հատուկ հողակտորների և բույսերի պահանջարկներին։

Ըստ նախագծողների, համակարգի լրացուցիչ առավելություն է հանդիսանում երկու կողմերից արևային վահանակների հիմքերի շուրջ այսպես կոչված «ծաղկաբույլերի» ստեղծումը։ Նրանք կազմում են էկոլոգիապես արժեքավոր հողակտորներ, որոնք առավել օգտակար են միջատների համար և կարող են դառնալ բնակավայր նաև ֆլորա և ֆաունայի այլ ներկայացուցիչների համար։ Բացի այդ, այսպիսի «արևային դաշտերը» կարողանում են ինքնամաքրվել՝ համահարթեցնելով եղանակային տեղումների բացասական ազդեցությունը։

Source

Մամուլի խոսնակ` Ani
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ani
12:17, 07.02.2020
22:50, 13.01.2020
դեպի վեր