ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելու վեց եղանակները. դ) կատարման հետաձգում
21:32, 03.02.2020
3590 | 0

Ժողովրդականություն չվայելող որոշումն անցկացնելու մյուս եղանակի էությունն այն է, որ այդ որոշումը ներկայացվի որպես «ցավոտ, բայց անհրաժեշտ» ու արվի այնպես, որ տվյալ պահին կորզվի քաղաքացիների համաձայնությունը, որպեսզի այդ որոշումը ապագայում իրականացվի: Մարդիկ որոշակի զոհողությունների շատ ավելի հեշտությամբ են համաձայնում ոչ թե ներկայում, այլ ապագայում. նախ՝ այդ զոհողությունն անմիջապես տեղի չի ունենալու, երկրորդ՝ որովհետև ժողովուրդը միշտ հակված է միամիտ հույսեր փայփայել առ այն, որ «վաղն ամեն ինչ կփոխվի, վիճակը կլավանա», և որ այն զոհողություններից, որոնք իրենից պահանջում են իշխանությունները, կհաջողվի խուսափել:

Դա քաղաքացիներին ավելի շատ ժամանակ է տալիս աստիճանաբար ընտելանալ վերահաս փոփոխությունների շորջըդեգերեղ իր խոհերին ու անտրտունջ ընդունել այդ փոփոխությունները, երբ ժամանակը գա:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
261 | 0
09:44, 13.04.2024
347 | 0
11:39, 08.04.2024
391 | 0
09:16, 06.04.2024
348 | 0
08:44, 03.04.2024
284 | 0
դեպի վեր