ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ինչպե՞ս պայքարել շրջակա միջավայրն աղտոտող մարդկանց դեմ:
22:11, 04.02.2020
4219 | 0
Բոլորս էլ հաստատ հանդիպել ենք` աղբն աղբամանից դուրս նետողների կամ նմանատիպ այլ երևույթների, բայց լուռ թողել հեռացել ենք, չմտածելով, որ մի գուցե մեր դիտողությունից հետո տվյալ մարդը իրեն վատ կզգա և հաջորդ անգամ հարգանք կտածի շրջակա միջավայրի հանդեպ:
Շատ ժամանակ շրջակա միջավայրը մարդիկ աղտոտում են անգիտակցաբար, չկարծելով, որ անգամ իրենց մեկ օգտագործած մաստակի, պաղպաղակի փայտի կամ արևածաղկի կղևի պատճառով, կարող է առաջանալ աղբի փոքրիկ թումբ, ինչն էլ հաստատ թափառող կենդանիները կտարածեն շրտակա միջավայրով:
Ինչպես պայքարել նմանատիպ երևույթների կամ շրջակա միջավայրը աղտոտող մարդկանց մտածելակրպի դեմ ;
Հարց, որը դարեր շարունակ առաջնայիններից է եղել և մնում է արդիական մինչ այսօր:
Ինչքան էլ մեղքը բարդենք քաղաքային իշխանությունների վրա` ասելով որ քաղաքը լավ չեն մաքրում, աղբամանները ծանրաբեռնված են, այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ աղբի հետ ճիշտ վարվել սովորում են դեռ փոքր տարիքից:
Ներկայացնենք աղբի հետ կապված մի քանի վատ սովորույթ մեր առօրյաից:
1.Հայկական ծանրացած մտածելակերպ, եթե գետնին աղբ ես տեսնում, ամոթ է կռանալ և վերցնել, կամ ինչո՞ւ ես պետք է վերցնենմ, թող ուրիշը վերցնի:
2.Աղբը տնից հանել և թողնել շքամուտքում, աղբը կմնա շքամուտքում այնքան ժամանակ, մինչև աղբի տերը ցանկություն կունենա տնից դուրց գալու:
3. Աղբը հեռվից նետել աղբամանը, իսկ եթե նշան բռնելուց հետո, այն չի հայտնվում աղբամանում, այն այդպես էլ մնում է աղբամանից դուրս, քանի որ ամոթ է գնալ մոտ հազարավորներց ընտրել հենց քո աղբը և հագիստ տողավորել աղբամանում:
4. Այս կետը վերաբերվում է արական սեռի ներկայացուցիչներին.ծխախոտը ծխելուց հետո այն առանց մարելու նետել աղբամանը, ինչից և շատ ժանմանակ սկզբում փոքրիկ խարույկ է առաջանում աղբամանում, այնուհետև գարշահոտ հրդեհ:
5. Ձեռքի տակ գտնվող աղբը, թաքուն դատարկել ինչ –որ տեղ:

Ահա սա էլ այն տասնյակ կետերից մի քանիսը, որոնք շատ հաճախ հադիպում ենք կամ ինչու ոչ մենք էլ են կրառում:
Պետք է միայն հասկանալ` եթե դեռ շարունակում ենք նման կերպ մեզ պահել և փոխել ինքներս մեզ չենք ցանկանում կուլ գնալով ինչ -որ գարշահոտ մտածելակեպի, երբևիցե ակնկալիքներ չունենանք և չսպասենք, որ ինչ-որ առաջըթաց կունենանք այս ոլորտում կամ երբևիցե կզբոսնենք մաքուր քաղաքում կամ միջավայրում:
Եվ վերջում հիշենք, եթե մարդու ուղեղը այս թեմայի շուրջ դեռ ծանրաբեռնված է ամոթի զգացումով կամ հնացած մտածելակերի մնացորդներով, ինչքան էլ մեզ դատարկ աղբանաններ հրամնցնեն, աղբը միևնույն է կմնան աղբամանից դուրս:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մադաթ Սադոյան
դեպի վեր