ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՎԱՆԵՑՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ԶՐՊԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․
20:52, 05.02.2020
7645 | 0
ՎԱՆԵՑՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ԶՐՊԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․

ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԵՑՅԱՆԻ և Արսեն Թորոսյանի սարքած գործի հետ կապված․ շատ մտահոգ եմ, քանզի սա մի սովորական դատավարություն չէ, և դատավոր Դ․ Բալայանի համար էլ մեծ ռիսկեր է պահանջում արդար դատավարություն կայացնելու համար ․ վստահ եմ, որ Վանեցյանի կողմից ճնշումներ լինելու են, քանզի դեռ թարմ է Գ․Կուտոյանի սպանությունը անհայտ հանգամանքներում, իսկ կասկածյալներից ամենագլխավորն էլ հենց Վանեցյանն է․․․Ինչքան էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարի, որ Կուտոյանի մահը ինքնասպանություն է, բայց մենք ինչպե՞ս կարող ենք վստահել Արթուր Դավթյանին, քանզի Սերժի կողմից ներմուծված մի լրտես էլ նա է Նոր Հայաստանում, ինչպես Վանեցյանն էր․ Ուզում եմ ասել, որ պետք է ապահովել դատավոր Դ․Բալայանի անվտանգությունը, եթե ուզում ենք արդար դատավարություն ակնկալել․ Դավիթի հաղթանակով կապացուցվի, որ Հայաստանում դեռ կան անվախ, անկաշառ դատավորներ, որ արդարությունը ամեն ինչից վեր են դասում․ ինչպես Աննա Դանիբեկյանը․․․

Վանեցյանը ոչ միայն Դավիթի գլխին գործ սարքեց, այլ՝ երբ բացահայտվեց Սերժի կողմից ներմուծված լրտես էր, գործուղված էր հատուկ առաջադրանքով, որ տապալի Նոր Հայաստանը և մեր առաջնորդին՝ Փաշինյանին, բայց մուրազը փորը մնաց․պաշտոնանկ արվեց և քանի որ իր «կործանիչ առաքելությունը» ավարտին չէր հասցրել, փորձեց գործ սարքել վարչապետի գլխին, վարկաբեկել ու կասկածի սերմեր տարածել նրա հասցեին, թե կարևոր փաստեր ունի հրապարակելու, վարչապետին բացահայտելու․․․այդ դավաճան, ստոր հանցագործը փաստորեն պրոֆեսիոնալ մարդկանց գլխին գործ սարքող է, եթե պաշտոնանկ չարվեր, կառավարության շատ անդամներ էին արժանանալու Դավիթի բախտին, ովքեր կանգնած են եղել հեղափոխության և մեր վարչապետի կողքին․․․այսքանից հետո Դավիթը մնաց իր բարձունքում, ոչ մի անգամ չչարացավ վարչապետի դեմ․ մնաց հավատարիմ իր հեղափոխական գաղափարներին, չմիացավ ոչ դաշնակ խառնակիչ ահաբեկիչներին, ոչ ներքնատան առնետներին, ոչ ադեկվատներին․այ դրանում է Դավիթի մեծությունը․․․Իմ ընկեր Դավիթի, որին վստահել եմ դեռ 2013-ի նախագահական ընտրություններին, երբ պատրաստվում էինք իշխանափոխություն իրականացնել, ես ՏՎ-ներով տեսնելով նրան համալսարանի ուսանողներին ոտքի հանելու ջանքերը, սկսեցի ներքին նամակով կապ հաստատել Դավիթի հետ և ցուցումներ տալ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրվա հետ կապված, որ հանկարծ Սերժի հետ ապրիլի 9-ին, նույն օրը տեղի չունենա Րաֆֆու երդմնակալումը, այլ մեկ օր առաջ՝ ապրիլի 8-ին, այլապես կտապալվի․․․նույնը գրում էի Ստյոպա Սաֆարյանին, Արմեն Մարտիրոսյանին, Իզաբելլա Աբգարյանին․․․ինչպես տեսանք Րաֆֆին իր սխալ հաշվարկով, իր համառությամբ պարտվեց․․․ուզում եմ ասել, որ իմ հեղափոխական ընկեր Դավիթը վառ անհատականություն է․ իր աննկուն կամքի ուժով, իր մաքուր կենսագրությամբ ու մեծ համբերությամբ սպասում է օրենքի առաջ ապացուցել իր ազնվությունը, որ իր անվան վրա բիծ նկարողներից, գործ սարքողներից պատիվ պահանջի․․․
Վանեցյանին հաջողվեց այնպես մոլորեցնել Վարչապետին, կեղծ փաստեր ներկայացնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարող վարչապետին ոչինչ չէր մնում անելու, քան սպասել դատական կարգով ապացուցվեր մեղավորն ու անմեղը․ բայց չեմ կարող չասել, - Փաշինյան ջան, դուք, որ շատ շուտ եք կողմնորոշվում և որպես պրոֆեսիոնալ, հետաքննող լրագրող ինչպե՞ս է, որ չվերլուծեցիք․ բա ձեր մեջ հարց չծագե՞ց, թե նույն Վանեցյանը, որը պետք է առաջնորդվեր հեղափոխության կանոններով և ժողովրդի պահանջով, որի համար դուրս էր եկել իրեն թալանողներին գահանգեց անելու, այդ ինչպե՞ս է, որ Սերժի, նրա եղբայրների, փեսայի, շրջապատի միլիարդների թալանը չէր տեսնում, մոռացության էր մատնել ընդհանրապես, ոչ մեկի վրա գործ չէր հարուցում, թողնում էր, որ ժողովրդից թալանածը վայելեն․ ընկեր, բարեկամների վրա գրանցեն, ժամանակ շահեն, որ գողունը պարտակեն, բայց հանկարծ քիթը խոթեց մի ոլորտ, որը ձեր ենթակայության տակ էր, իրենը չէր ընդհանրապես ու շտապեց կանխել Դավիթի սկսած կոռուպցիոն բացահայտումը․․․ Վանեցյանը զգացել էր, որ Դավիթը ձեր թիկունքին ամուր կանգնած է, նվիրյալ է իր գործին և դեռ շատ կոռուպցիոն բացահայտումներ էր անելու, որտեղ բախվելու էին Սերժի ու շրջապատի շահերը, ուստի՝ շտապեց կանխել․
Վարչապետ ջան Դավիթն այսօր դատական քաշքշուկի առաջ չէր կանգնի, եթե ԱԱԾ- պետի պաշտոնին չնշանակվեր ՀՀԿ-ական Վանեցյանը ու այդքան չվստահեիք, անգամ այն դեպքում, երբ ոչ միայն Սերժին, իր եղբայրներին, փեսային նրա շրջապատին մեղադրանք չներկայացվեց, թալանված միլիարդները քթներից չբերեց, այլ Սերժի շրջապատի հանցագործներից շատերին հովանավորեց և աննկատ երկրից հանեց․․․
Մենք իրականում ականատեսը կլինեինք Հայաստանի առաջընթացին, եթե Դավիթն առ այսօր պաշտոնավարեր, հետևողականորեն բացահայտեր ինչպես ռեժիմի օրոք կատարված միլիարդների թալանը, այնպես էլ առ այսօր կոռուպցիոն դաշտում եղածների, որվքեր հովանավորվում են ոմանց կողմից, իսկ ԱԱԾ-ի պետն էլ լիներ Դավիթի նման ազնիվ, նվիրյալ մեկը, ոչ թե Սերժի կողմից ներմուծված լրտես Վանեցյանը, որ իր հովանու տակ առավ Սերժին և իր ողջ շրջապատին ․․․
Այսօր, երբ գրեթե ամբողջովին պատռված է Վանեցյանի դիմակը, Դավիթի անմեղությունը բացահայտող այս դատավարությունը կամբողջացնի Վանեցյանի լրտես լինելու փաստը, որ իրոք ներմուծված էր ինչպես Նոր Հայաստանի, այնպես էլ վարչապետին տապալելու համար, ավելին․Վանեցյանը չի էլ թաքցնում, անամոթաբար ասելով․ «պետք է նոր վարչապետի ընտրություն անցկացվի» պատկերացրեք, որ սա հայտարարում է մի մարդ, որը հաջողել է վարչապետի կողմից ուսադիրներ ստանալ, ով հանդիսացել է Նոր Հայաստանի ԱԱԾ-ի պետը․այստեղ են ասել․ լկտիությունն էլ պետք է սահմաններ ունենա․ բայց ասեմ, այդ լկտիությունը որտեղից է գալիս, քանզի իր թիկունքին ունի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․․․ Գլխավոր դատախազն էլ իր տեղում չէ, քանզի մի լրտես էլ նա է ներմուծված ռեժիմի կողմից, որ պաշտպանության տակ առնի Սերժին ու իր շրջապատին և ծիծաղելի է, որ միլիարդներ թալանած Սերժի վրա բոլորովին վերջերս մեղադրանք ներկայացրեց դիզվառելիքի յուրացման համար․․․
Այն, որ Դավիթն արդար է, բոլորս էլ դրանում համոզված ենք․ բայց մտավախությունս շատ մեծ է, դե պատկերացրեք արդար դատավարության կայացման դեպքում, երբ Դավիթն արդացվի և բացահայտվի, որ Դավիթի գլխին Վանեցյանն ու Արսեն Թորոսյանն են գործ սարքել, Դավիթին պաշտոնանկ անելու, մեջտեղից հանելու համար, Վանեցյանն իրեն արդարացնելու համար ամեն ստոր քայլի կդիմի, ճնշումներ կգործադրի դատավոր Դ․Բալայանի վրա, ուստի՝պետք է դատավորի անվտանգության համար միջոցներ ձեռք առնվի, որ դատավորը կարողանա արդար դատավարություն կայացնի․․․Վանեցյանը լավ էլ գիտակցում է, որ Դավիթի արդարացումից շատ բան է կախված, ինքը հողին է հավասարվելու և դառնալու է, քաղաքական դիակ և ամբողջովին հեղինակազրկվելու է, բայց դա իրեն ձեռ չի տալիս, քանզի մեծ հավակնոտ ծրագրեր ունի վարչապետ դառնալու, բա հո հենց այնպես չի մտել այս խարդախ խաղի մեջ, բայց չգիտի, որ անկախ Դավիթի դատավարության ընթացքից ինքն արդեն քաղաքական դիակ է, և դավաճանի խարանն է դաճված ճակատին, քանզի Սերժի հրահանգով ծառայել է ռեժիմի շահերն ապահովելու և դուրս է եկել ժողովրդի ընտրյալի՝ Վարչապետի, այսինքն՝ ժողովրդի դեմ․․․
Դեռ ինչեր էր բերելու Վանեցյանը Վարչապետի գլխին, եթե Աստված ոչ աներ առ այսօր պաշտոնավարեր, կառավարության շատ անդամներ Դավիթ Սանասարյանի բախտին կարժանանային․․․
Վանեցյանը ահավոր վնաս է տվել Նոր Հայաստանի առաջընթացին․ բյուջեին, կայացմանը և փորձ է արել յուրայիններին հանել վարչապետի դեմ, որ քաոսային վիճակ տիրի երկրում և դառնա անկառավարելի․․․լավ էր, որ կանխվեց, այլապես Արայիկ Հարությունյանն էլ էր ընկնելու այդ հոսանքի տակ․․․Աղոթում եմ, որ փետրվարի 14-ին Դավիթը դատարանի դահլիճից դուրս գա հպարտ, արդարացված, հաղթանակած և հակընդեմ հայցով դիմի դատարան իրեն հասցրած բարոյական, ֆինանսական վնասի փոխհատուցման պահանջով և քրեական գործ հարուցի Վանեցյան զրպարտիչի դեմ․․․Այ այդ ժամանակ ես շատ հանգիստ կլինեմ, երբ Նոր Հայաստանում հաղթանակի արդարությունը և Դավիթն էլ վերականգնվի իր պաշտոնին․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր