ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ես սրաքարի նման եմ, չեմ կտրում, բայց ուրիշներին հղկում եմ»:
20:37, 06.02.2020
3561 | 0

Ժողովրդավարական Աթենքի ավագագույն հռետորը Իսոկրատեսն (մ.թ.ա. 436 - 338) է եղել: Բայց այս հռետորը, քանի որ զորեղ ձայն չի ունեցել ու բնույթով անհամարձակ է եղել, երբեք ժողովրդի առջև չի ճառել: Դրա փոխարեն, տվյալ ժամանակաշրջանի Աթենքի բոլոր երիտասարդ ճարտասանները նրանից են դասեր առել:

Իսոկրատեսն ինքն իրեն այսպես է բնութագրել. «Ես սրաքարի նման եմ, չեմ կտրում, բայց ուրիշներին հղկում եմ»: Ու նաև ավելացրել է. «Աշակերտներցս ես 10 մին եմ վերցնում, բայց եթե որևէ մեկն ինձ սովորեցնի խոսել ժողովրդի հետ, այդպիսինին 1000 մինն էլ չեմ խնայի»:

Նրա ժամանակակից մեկ այլ նշանավոր հռետոր՝ Դեմոսթենեսը, գալիս է նրա մոտ ուսանելու և ասում է. «Ես տասը մին չունեմ: Կարող եմ երկու մին տալ քո գիտության համար»: Իսոկրատը պատասխանում է. «Լավ գիտությունը լավ ձկան նման է՝ կտոր-կտոր չի լինում. Վերցրու ամբողջը»:

Իսոկրատեսը բոլոր աթենացիներին անվճար է ուսուցանել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
389 | 0
09:44, 13.04.2024
453 | 0
11:39, 08.04.2024
430 | 0
09:16, 06.04.2024
379 | 0
դեպի վեր