ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Իշխանությունը ՍԴ ճգնաժամը լուծելու համար նախընտրեց ժողովրդավարության հետ աղերս չունեցող և Սահմանադրությունը ոտնահարող մի քայլ. Վահան Բաբայան
01:40, 07.02.2020
2428 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դատապարտելի է մեկ անձի կապրիզով ժողովրդին տեղամաս տանելու և կրկին սևի ու սպիտակի, դավաճանի և հերոսի կերպարների ստեղծումը ժողովրդի աչքերում:

Թեև 2019թ ամռանը Ռեֆորմիստների կուսակցությունը խոսեց վստահության հանրաքվեի անհրաժեշտության մասին, սակայն ոչ այս ճանապարհով, քանի որ սա խայտառակ և հակաժողովրդավարական քայլ էր:
Իշխանությունը այսօր ՍԴ ճգնաժամը լուծելու համար նախընտրեց ժողովրդավարության հետ աղերս չունեցող և Սահմանադրությունը ոտնահարող մի քայլ, որի համար նա պետք է անցկացնի հանրաքվե ՍԴ դատավորներից ազատվելու համար:

Երկիրը կրկին մտնում է ընտրական փուլ, բյուջեից հսկայական վատնումներ և այս ամենը նրա համար, որ վարչապետը նշանակի իր կամակատար դատավորներին ու վերջնականապես հաստատի մենիշխանություն:

Այս ամենը ունի նաև իր դրական կողմը, իշխանությունը փաստացի անց է կացնելու իր վստահության հանրաքվեն` ցավոք ՀՀ միջազգային հեղինակության անկման և ժողովրդավարության նահանջի հաշվին, բայց անց է կացնելու մի գործընթաց, ինչը կարող է նաև բերել թավշյա հեղափոխության ավարտին:

ՀՀ ավելի քան 650.000 քաղաքացի պետք է ԱՅՈ ասի, որ ՍԴ փոխվի, իսկ եթե չասի՞, պատկերացնում՞եք ինչ կլինի: Կլինի, որ ՀՀ քաղաքացին այլևս չի վստահում Փաշինյանին և իր խոստումներին:

Սա իրոք կարող է հանգեցնել Հայաստանում արտահերթ ԱԺ ընտրությունների և քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխությանը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր