ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ամբոխավարը (պոպուլիստ) և «ժողովրդի կամք» կոչեցյալը
19:41, 08.02.2020
4129 | 0

«Ժողովուրդ բառն ընդամենը մեկ իմաստ ունի, որի անունն է «խառնուրդ»: Փորձեք «ժողովուրդ» բառի փոխարեն «թիվ, քանակ» և «խառնուրդ» բառերը դնել, և դուք ամենազարմանալի բառակապակցությունները կստանաք. օրինակ՝ «ինքնիշխան խառնուրդ», «խառնուրդի կամք» և այլն»:

Պոլ Վալերի (1871 - 1945), ֆրանսիացի բանաստեղծ, կրթությամբ՝ իրավաբան
*****

«Իշխանությունը բխում է ժողովրդից: Բայց որտե՞ղ է այն հասնում»:

Բերթոլդ Բրեխտ (1898 - 1956), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արվեստի տեսաբան


Ամբոխավարները չեն հանդուրժում քաղաքական իշխանության սահմանափակում: Նրանք հայտարարում են, թե իրենք ներկայացնում են ամբողջ «ժողովրդին», և այդ իսկ պատճառով իրենց իշխանության սահմանափակումը որակում են որպես ժողովրդի կամքին ընդդիմանալու հանցագործ դրսևորում, պիտակավորում են որպես «ժողովրդի նկատմամբ փոքրամասնության թշնամական վերաբերմունք»:

Այս քաղաքական մարտավարությունը վտանգավոր է նրանով, որ այն մեծամասնությանը հնարավորություն է ընձեռում խախտել փոքրամասնության իրավունքները: Առանց իշխանության թևերի բաժանման, առանց անկախ դատական համակարգի, առանց անկախ լրատվամիջոցների, այսինքն առանց այն ամենի ընչն ատում են մենիշխանության ձգտող բոլոր ամբոխավարները, ժողովրդավարությունը տեղի է տալիս իշխանության գլխին գտնվող մարդու բռնակալությանը:

Ամբոխավարական կառավարման պայմաններում տեղի ունեցող ընտրություններն ու հանրաքվեները քողածածկույթի դեր են կատարում: Քանի որ օրենքի գերակայությունը չի պահպանվում, իսկ քաղաքացիական բազային ազատությունները բացակայում են, ամբոխավարական ռեժիմները կարող են երկարացնել իրենց կյանքի տևողությունը՝ լրատվամիջոցներով ու դատական համակարգով մանիպուլյացիաներ անելով ըստ իրենց հայեցողության:

Ամբոխավարների հակակրանքը ինստիտուցիոնալ սահմանափակումների նկատմամբ առնչվում է նաև տնտեսության ոլորտին, որտեղ «հանուն ժողովրդի» լիակատար վերահսկողություն է հաստատում՝ նպատակ ունենալով ոչնչացնել այն բոլոր արգելքները, որոնք կարող են հարուցել ինքնավար ձեռնարկությունները, անկախ բանկերը:

Քաղաքական կյանքում ամբոխավարությունը հսկայական վնաս է հասցնում:

Ամբոխավար իշխանությունն արտասահմանյան ներդրողներին որպես «կթու կով» է դիտարկում: Հենց որ արտասահմանյան որևէ ընկերություն ներդրում է կատարում, դառնում է տվյալ երկրի ամբոխավար կառավարության պատանդը: Խոստումները որոնք տրվել էին, որպեսզի ընկերությունը ներդրում կատարեր, հեշտությամբ մոռացվում են, և խոստումներին փոխարինում է «կթելու, հյութերը քամելու» քաղաքականությունը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
178 | 0
դեպի վեր