ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Որևէ մեկդ 2018թ-ից հետո լսել՞ եք Արցախի միջազգային ճանաչման մասին. Վահան Բաբայան
02:42, 09.02.2020
2067 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. « «Կցանկանայի շեշտել, որ ԵԽԽՎ-ն պետք է Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակով վեհաժողովին անդամություն տա, ինչպես տվել է օրինակ Պաղեստինին, քանի որ Պաղեստինն էլ չճանաչված պետություն է, բայց մասնակցում է վեհաժողովին, եթե չտվեց, ապա ստացվում է, որ նրանք առաջնորդվում ենք երկակի ստանդարտների քաղաքականությամբ»

Ասել եմ դեռ 2015թ-ին Ստրասբուրգում, ցավոք այսօր նման բաներ առաջ տալու փոխարեն, լսում ենք Ադրբեջանի համար էլ ընդունելի տարբերակների, նրանց անձնագրեր տալու փսիխոզի, Արցախի ադրբեջանական համայնքի և ոչ մի առաջարկ Արցախի սուվերենությունը հաստատելու և միջազգային ճանաչման տանելու մասին:

Որևէ մեկդ 2018թ-ից հետո լսել՞ եք Արցախի միջազգային ճանաչման մասին որևէ պատգամավորի կամ նախարարի կամ վարչապետի հայտարարություն, ոչ իհարկե ոչ: Իսկ հարցրել՞եք երբևէ բա Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ ՀՀ անելիք ունի՞, թե վերջ էլ չկա էդպիսի բան: Այդ օրակարգը վերջնական է փակված, թե՞

Հարցրեք երբ կլինի հերթական ԱԺ հարց ու պատասխան մի վախեցեք հարցրեք»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր