ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պատմական տարածք թե՞ գերեզմանատուն (Արգիշտիխինիլի-Արմավիր)
17:41, 09.02.2020
7619 | 0

Ամբողջ աշխարհում պետություններն իրենց երկրների տարածքում գտնվող պատմամշակութային տարածքներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ, այսպես դեռ չի կարելի խոսել Հայսատանի մասին: Այս հարցում Հայաստանը կարծե՞ս թե շատ հետ է ընկած: Երկրի տարածքում գտնվող պատամաշակութայնին տարածքներն այնքան էլ ուշադրության կենտրոնում չեն և նույնիսկ մարդիկ կան ովքեր չգիտեն, որ իրենց երկրում գոյություն ունի այդպիսի վայրեր:


Այս անգամ որոշել ենք գնալ Արգիշտիխինիլիի ուսումնասիրության պատմություն հետքերով: Արգիշտիխինիլին սերտորեն կապված է հետագայում նրա տարածքում կառուցված Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրի հետ:


Մովսես Խորենացու հիշատակությունը Արմավիրում կառուցված հեթանոսական տաճարների և նրանց մեջ կանգնեցված հոյակերտ արձանների մասին, հիմք ծառայեցին, որպեսզի Թբիլիսիյում կայացած 5-րդ հնագիտական համագումարի համար նյութեր նախապատրաստելու նպատակով 1880 թվականին հետախուզական պեղումներ կատարվեն Արմավիրում: Պատմական քաղաքի ավերակները գտնվում են Արմավիրի մարզի, համանուն Արմավիր և Նոր Արմավիր ինչպես նաև Հայկավան գյուղերի տարածքում, որոնք էլ տեղակայված է 90-91 մետր բարձրություն ունեցող բլրի գլխին, որը բնակիչների շրջանում հայտնի է Թափա բլուր անվամբ:

Արգիշտիխինիլի-Արմավիրի պեղումները վերսկսվեցին միայն` 1962 թվականին: 1973 թ. պեղումների ընթացքում առաջին անգամ հայտնաբերվեց ջրավազանը: Դրանից հետո կարելի է ասել, որ պեղումները պետական մակարդայով դադարեցվեցին: Այս ամենը սկիզբ ծառայեց սովորական գանձագողերին քանդել և պեղել դարերի ընթացքում քաղաքի տակ գտնվող շատ ու շատ պատմական հարստություններ:


Այդպիսի մի դեպք էլ գրանցեվեց վերջերս` 2016 թվականին, ինչը հօգուտ մեզ բացահայտվեց: Գանձագողերը յուրացրել էին ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող նյութեր` ձիասահքի համալիր, ճարմանդներ, զանգակներ, բրոնզե բոժոժներ, ինչպես նաև միջնադարյան ժամանակաշրջանի դրամներ, պղնձադրամների կտորտանքներ և այլն: Հիմա պատմամշակութային տարածքը վերածվել է ամբողջությամբ շրջակա գյուղրի գերեզմանատների: Սովետական միության ժամանակ գերեզաները միայն գտնվում էին բլրի փեշերին, հիմա տարծքի բացակայության պատճառով մարդիկ հողատարածքներ են վերցնում եւ քիչ-քիչ բարձրանում են պատմամշակութային տարածքի հիմնական հատվածը: Հիշեցնենք, որ Արգիշտիխինիլի ուրարտական ամրոցը (կառուցված մ.թ.ա. 776 թ.) հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում:


Այսքանից հետո մտածելու տեղիք է տալիս թե ինչո՞ւ Մշակույթի նախարարությունը կամ համապատասխան կառույցները չեն զբաղվում բոլոր կողմերից խնդրահարույց այս պատմամշակութային տարածքի հարցի լուծմամբ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մադաթ Սադոյան
դեպի վեր