ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Խաբեությունը հեղափոխությունների շարժիչ ուժն է
20:31, 10.02.2020
3355 | 0

«Քաղաքական գործիչն այնպիսի ճարպիկ մանիպուլյատորի է վերածվում, որ նմանվում է իլյուզոնիստի»:

«Քաղաքական գործիչները, կեղտոտ շինություններն ու պո ռնիկները, եթե ողջ են մնում, մեծարանքի են արժանանում»:


Իտալացի փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի համոզմամբ քաղաքականության մեջ հաջողության հասնելու միջոցները երեքն են՝ ուժը, դաժանությունը և խաբեությունը: Այս երեքից առավել արդյունավետը, նրա կարծիքով, խաբեությունն է, որն հնարավորություն է ընձեռում իր շահերի համար ծառայեցնել ժողովրդական լայն զանգվածներին, որոնք, ավանակի նման, ոգևորությամբ վազում են մահակի ծայրից կախված գազարի հետևից, որը պահել է իրենց վրա հեծած հեղափոխականը: Ընդ որում խաբեությունը փաթեթավորվում է անպատկառ քաղաքական դեմագոգիայով:

Օրինակ՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությանը հռչակել էր «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը, որն ավարտվել է յակոբինյան տեռորով, և այդ տեռորին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Խորամանկ Վլադիմիր Լենինը, դավադիրների խմբի հետ զավթելով իշխանությունը, առաջին երկու դեկրետներով հռչակեց խաղաղության ու հողը գյուղացիներին հանձնելու մասին, բայց արդյունքում քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում մի քանի տարի շարունակվեց ու միլիոնավոր մարդկանց կյանք խլեց: Մինչդեռ այդ նույն ժամանակ Առաջին համաշխարհայինի մասնակից մյուս երկրները խաղաղության պայմանագրեր կնքեցին:

Գյուղացիներին շռայլ խոստումներ տված խորհրդային իշխանությունը գյուղացիներից խլեց անձնագրերը, ունեցվածը ու բոլորին ստիպողաբար կոլտնտեսական դարձրեց:

Լենինի գաղափարական ժառանգորդ Ելցինը ժողովրդավար քաղաքական գործչի իր կարիերան սկսեց որպես կուսակցական նոմենկլատուրայի արտոնությունների դեմ պայքարող մարտիկ, իսկ ավարտեց նրանով, որ իշխանության եկան հարստանալու անհագ տենչով լի «ժողովրդասերները», որոնք կարճ ժամանակում անհաղթահարելի անջրպետ գոյացրեցին իրենց ու իրենց սիրելի ժողովրդի միջև:

Ականջահաճո կարգախոսներ բարձրաձայնելու հարցում անչափ շռայլ մեր «հեղափոխությունը» նույնպես ոչինչ չի տալու հասարակ ժողովրդին: Թալանչիների, կաշառակերների, պորտաբույծների, տզրուկների, խաբեբաների, երեսպաշտների, կեղծարարների ու ստախոսների մի բանդային փոխարինել է նույն որակներով օժտված ու էլ ավելի ընչաքաղց, գայլի ախորժակ ունեցող «հեղափոխականների» մեկ ուրիշ բանդա, որի շարքերում անչափ շատ են նախկին բանդայի ներկայացուցիչները: Եթե միլիոնատեր Վերմիշյանը կաշառք է վերցնում, ապա իշխանության բուրգում հարմար տեղավորված լյումպեններն ու կիսալյումպենները մի՞թե դիմանալու են գայթակղությանը: Ծիծաղելի է նա, ով հավատում է դրան, ու սրիկա է նա, ով փորձում է հավատացնել, թե նորերը ապօրինի հարստանալու հակում չունեն ու համակված են ժողովրդին անշահախնդրորեն ծառայելու անսանձ ցանկությամբ:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր