ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱԺ-ում ճակատագրի հեգնանքով հայտնված անհայտ անձինք հրապարակում են իրենց մտքերը ՍԴ դատավորների և նախագահի շուրջ. Կարեն Վարդանյան
14:56, 12.02.2020
2146 | 0
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մեր երկիրը ընկղմված է ներքաղաքական թոհուբոհի մեջ: Նույնիսկ ԱԺ-ում ճակատագրի հեգնանքով հայտնված անհայտ անձինք հրապարակում են իրենց մտքերը Սահմանադրական դատարի դատավորների և նախագահի շուրջ ծավալվող այս անօրինական գործընթացների մասին:
Սակայն այս ամենի ֆոնի վրա ոչ ոք չի տեսնում, որ այս խառնաշփոթը ունի ևս մեկ շահառու: Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը այս պարագայում հայտնվել է շատ շահեկան վիճակում: Բոլորը մոռացել են իր մասին և նա հայտնվել է կոմֆորտ զոնայում, քանի որ ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչով է զբաղված քաղաքապետարանը: Ավելի ճիշտ, ոչ ոքու այլևս չի հետաքրքրում այն, որ քաղաքապետարանը ըստ էության մատնված է անգործության և առավելագույնը ինչ անում են, դա առասպելական ծավալների պարգևավճարներ ստանալն է:
Օրվա խառը ներքին և արտաքին քաղաքական իրադարձությունները կարծես թե շեղեցին հանրության ուշադրությունը ապաշնորհ քաղաքապետից, բայց մենք չենք մոռացել նրա մասին: Հատկապես քաղաքի փողոցները պատած սառույցի շերտի վրայով վերջին մի քանի օրերի ընթացքում քայլելիս:
Ուզում ենք հիշեցնել, որ քաղաքապետը պաշտոնավարում է արդեն գրեթե 2 տարի և բարձրաձայնել մի քանի հարց այդ կապակցությամբ՝
Արդյո՞ք քաղաքապետարանը վերջին երկու տարիների ընթացքում կառուցել է որևէ շինություն, թե՞ միայն քանդում է:
Արդյո՞ք կատարվում են Կարգին Հայկոի նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցված 9 կետից բաղկացած ամպագոռգոռ ծրագրի կետերը:
Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի խանդավառությամբ էր Հայկոն ներկայացնում Երևան քաղաքի տրանսպորտի վիճակը: Հիշում ենք, թե ինչպես էր ծափահարում ամբոխը, երբ Հայկոն հայտարարեց, որ «շախմատի ձի» դիրքով երթևեկելը հարիր չէ մեր համաքաղաքացիներին: Հիշում ենք, թե ինչպես էր նա խոստանում լուծել այդ խնդիրը: Ե՞վ: Հարգելի հպարտ համաքաղաքացիներ, ինչպե՞ս եք դուք երթևեկում այսօր:
Իսկ հիշու՞մ եք Հայկ Մարությանի այս խոստումը՝ «Այսուհետև քաղաքին վերաբերող բոլոր կարևոր հարցերը քաղաքային իշխանությունները միանձնյա չեն որոշելու: Որոշումը կայացվելու է բնակիչների հանրաքվեի միջոցով»: Ե՞Վ: Ո՞ր հարցերով և քանի՞ անգամ է քաղաքապետը հարցրել ձեր կարծիքը, հարգելի համաքաղաքացիներ:
Այո, իրենք մեծ պաթոսով բոլոր պետական և մերձիշխանական ԶԼՄ-ներով հայտարարեցին, որ շահագործման են հանձնվել 2 բազմաբնակարանային շենք վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար, սակայն այդ շենքերի կառուցումը սկսված էր դեռ նախորդ քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ:
Այս երկու տարիների ընթացքում հազիվ կարողացել են լուծել աղբահանության խնդիրը, այն էլ միայն նրանից հետո, երբ առաջացավ լուրջ վարակների տարածման խնդիր:
«Հայրենիք» կինոթատրոնի հարևոնաությամբ գտնվող Արշակունյաց-Նժդեհ փողոցների հանգույցի կառուցումը այդպես էլ չտեսանք: Իսկ ի՞նչ կարծիք ունի դրա մասին պարոն Մեսչյանը, որը Ռոդենի «Մտածողը» արձանի հերոսի նման խորհում էր այդ հանգույցի նախագծի գլխին կանգնած:
Նույն աղբանոց վիճակում գտնվում են այգիները, չկա կանաչապատում, էլ չհիշենք ամանորյա Երևանի խեղկատակ լուսավորությունը և հսկայական ծախսերը:
Հարգելի համաքաղաքացիներ, մի՞թե դուք չեք տեսնում այս ամենը: Մի՞թե ձեզ հիպնոսացրել են: Ավագանու նոր ընտրություններին մնացել է 2 տարի: Երկու տարի հետո Հայկոն նույնիսկ 10 ձայն չի կարողանալու հավաքել: Բայց կարծես թե իրեն դա բոլորովին չի անհանգստացնում: Օրվա իշխանությունը լուծում է այդ հարցը իր փոխարեն՝ անդադար խառնելով ներքաղաքական վիճակը և շեղելով հանրության ուշադրությունը մեր երկրի մայրաքաղաքում տիրող անմխիթար վիճակից»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
դեպի վեր