ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Գոնե ակնառու կլինի, թե մենք որքան ենք ազնիվ և ում կողմնակիցն ենք»
22:18, 12.02.2020
3885 | 0

Դաժան բռնակալ Նեբրովթը (Բելը) ատել է հրեաների նահապետ Աբրահամին, քանի որ վերջինս հանդիմանել է նրան կռապաշտության համար:

Այլևս չկարողանալով մարսել Աբրահամի նախատինքները՝ Նեբրովթը որոշում է այրել մարգարեին ու հրամայում է խարույկ վառել: Հրամանը կատարվում է, և խարույկի բոցը քաղաքի ամենաբարձր շինությունից էլ վեր է բարձրանում: Երկրի բոլոր գազանները սարսափահար փախչում են: Միայն մի մրջյուն ոչ միայն չի փախչում, այլև բերանը մի կաթիլ ջուր առած՝ վազում է խարույկի կողմը: Հպարտ արծիվը նկատում է վազող մրջյունին ու հարցնում է. «Այդ ո՞ւր ես այդպես շտապում»: Մրջյունը պատասխանում է. «Մի՞թե դու չես լսել, որ Նեբրովթ թագավորը հրամայել է այդ խարույկը վառել, որպեսզի դրանում այրի Աբրահամին: Գնում եմ, որպեսզի այդ խարույկի վրա բերանս առած ջուրը սրսկեմ»:

Արծիվը ծիծաղում է. «Բայց մի՞ի թե այդ մի կաթիլ ջուրը կհանգցնի այդ վիթխարի խարույկը»:

Մրջյունը պատասխանում է. «Թեկուզ չհանգցնի: Գոնե ակնառու կլինի, թե մենք որքան ենք ազնիվ և ում կողմնակիցն ենք»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
դեպի վեր