ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Անդրադառնամ օրերս հնչած մի 2 դարակազմիկ մտքերին, թե իբր 50 եվրոյով հնարավոր է այստեղից Հռոմ թե Միլան գնալ ու գալ. Կարեն Վարդանյան
19:06, 13.02.2020
2064 | 0
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անդրադառնամ օրերս հնչած մի 2 դարակազմիկ մտքերին, թե իբր 50 եվրոյով հնարավոր է այստեղից Հռոմ թե Միլան գնալ ու գալ: Սա կատարյալ անհեթեթություն է, որովհետև եթե մարդ մի փոքր մտածի, ապա կհիշի, որ Իտալիան շենգեն զոնայում է և առնվազն վիզա է պետք, իսկ վիզա ստանալը կապված է լրացուցիչ ծախսերի հետ: Բացի այդ Հռոմում ու Միլանում դուք գոնե տեղյակ ե՛ք, թե ինչ գներ են, ասենք մի հատ սրճարանում սուրճ խմելը ի՞նչ կնստի մարդու վրա, մի հատ հյուրանոցում համար վերցնելը ի՞նչ կարժենա: Ախր Իտալիա թեկուզ 2 օրով գնացողը պիտի առնվազն 500-1000 եվրո ունենա մոտը ծախսելու, բա հո չի՞ գնալու Միլանում 15 րոպե քայլի ու հետ գա:
Եվ հաջորդ անհեթեթությունը, թե իբր կարևորը ոչ թե աշխատավարձի բարձրացումն է, այլ կյանքի որակի բարձրացումը: Սա աբսուրդների գագաթնակետն է ու երբևէ չի եղել, չկա ու չի կարող լինել նման բան, որովհետև կա մի անհերքելի ու բացարձակ ճշմարտություն՝ կյանքի որակը ամբողջությամբ կախված է հենց աշխատավարձի բարձր լինելուց, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Առանց փողի չի կարող լինել կյանքի լավ որակ: Ցածր աշխատավարձով մարդ չի կարող ապրել, այլ կարող է գոյություն քարշ տալ, այն էլ՝ ողորմելի ձևով:
Եթե այսքանից հետո կան մարդիկ, ովքեր ոգևորվում են նման անհեթեթ գաղափարներից, ուրեմն իրենց համար ամեն ինչ իրոք արդար է և իրենք ցմահ պիտի գոյատևեն ցածր աշխատավարձերով և երջանիկ: Բայց միայն ոչ ես:
Ապրելու համար (ապրելու, այլ ոչ թե գոյատևելու) պետք է հենց բարձր աշխատավարձ, որը Հայաստանում հասու է մարդկանց շատ փոքր տոկոսին: Ու հենց դրա համար ապրել ուզող մարդիկ արտագաղթում են»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր