ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Մյունխենում մենք 2018-ին ադրբեջանցիների պորտը տեղը դրել էինք. Վահան Բաբայան
20:42, 13.02.2020
2432 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ վահան բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մյունխենում մենք 2018-ին ադրբեջանցիների պորտը տեղը դրել էինք, հիմա տեսնենք բանաստեղծությունների սիրահար խմբագիրը ինչ է անելու:

Ազգային առաջնորդին վայել խոսքեր հնչել են Մյունխենում 2018-ի փետրվարին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
2018թ փետրվարին Սերժ Սարգսյանը նույն Մյունխենում, որտեղ այսօր Նիկոլ Փաշինյանն է մեզ ներկայացնում ադրբեջանցի լրագրողին ի պատասխան ասել էր, որ Երևանը ունի 2800 տարվա պատմություն իսկ հայ ժողովուրդը այստեղ ապրում է ավելի քան 5000 տարի և որևէ մեկը չի կարող կոտրել մեր կամքը:
Ի պատասխան նաև ադրբեջանցու հարցին թե երբ՞ է ինքը կարող վերադառնալ Ղարաբաղ Սերժ Սարգսյանը ասել էր, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի անիրատեսական մոտեցումներից և սթափվի: Հիմա այս խոսքերը համեմատեք մեր այսօրվա իրականության հետ, երբ այսպես կոչված «Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչը» ընտրվում է մեջլիս և հանդիպում միջազգային պաշտոնյաների հետ, երբ մեր երկրի ղեկավարը իբր նոր մոտեցումներով հնչեցնում է նաև մեզ պատերազմ պարտադրողին ընդունելի տարբերակների հետ իր հաշվի նստելու պատրաստակամության մասին, մի բառ անգամ չի ասվում մեր արցախահայության ինքնորոշման իրավունքի և ազատագրական պայքարում հաստատված հաղթանակնեի մասին:
Մնացածը կտեսնենք արդեն Մյունխենում»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր