ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ժամանակ» թերթի ստահոդ հոդվածին
13:14, 14.02.2020
1452 | 0
Բաբաջանյան Արմանի թերթը այսօր գրել է, որ իբր Ռոբերտ Քոչարյանը պետք է իմ բանկային վարկերը փակի, ես էլ իրա շահերը պաշտպանեմ խորհրդարանում, և իբր Գագիկ Ծառուկյանն էլ գործարքի մասնակից է։ Ասեմ, որ մի փոքր ձևափոխել է իրականությունը՝ Քոչարյանն ինձ փոխանցել է իրեն պատկանող ռուսական Գազպրոմի 2, 7 % բաժնեմասը, որի դիմաց ես պարտավորվել եմ իրեն բանտից ազատել։ Ինչ վերաբերում է բանկային վարկերիս, ապա դրանց մասով պայմանավորվել եմ Սերժ Աարգսյանի հետ, բայց նա միայն կեսն է խոստացել, մյուս կեսի համար դիմել եմ վարչապետին։ Հուսամ՝ կօգնի։
Հ.Գ. Սորոսի ականջը կանչի ԱՄՆ դեսպանինն էլ հետը։
Հեղինակ` Anna
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Anna
դեպի վեր