ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Համասեռամոլություն
16:41, 14.02.2020
2907 | 0
  1. Համասեռամոլությու

    Անդրադառնալով համասեռամոլությանը

    Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համարում է, որ համասեռամոլությունը զգայուն հարց է, որը պահանջում է բարություն, կարեկցանք և հասկացողություն: mormonsandgays.com վեբկայքը ձգտում է Եկեղեցու ղեկավարների և անդամների մասնակցությամբ հարցազրույցների և տեսանյութերի միջոցով վեր հանել համասեռամոլության խնդիրը, ինչ վերաբերում է անհատներին և ընտանիքի տուժած անդամներին: Հայտարարությունները և պատմությունները շեշտում են միմյանց սիրելու Քրիստոսի պատվիրանի կարևորությունը և վերահաստատում են Եկեղեցու դիրքորոշումը:

    Եկեղեցու վարդապետական դիրքորոշումը հստակ է` սեռական ակտիվություն պետք է դրսևորվի միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Ինչևէ, դա երբեք չպետք է օգտագործվի որպես չարակամության համար արդարացում: Հիսուս Քրիստոսը, որին մենք հետևում ենք, հստակորեն, սակայն ոչ կոպտորեն, հանդիմանել է սեռական անբարոյականությունը: Նա միշտ փորձել է բարձրացնել մարդուն, ոչ թե տապալել գետնին: I

    Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատում է մարդու սեռական կյանքին և սեռին վերաբերող վարդապետությունների կենտրոնական դերը, ինչպես նաև ամուսնության, որպես տղամարդու և կնոջ միության, սրբությունը և կարևորությունը: [ii] Ինչևէ, Եկեղեցին հաստատապես հավատում է, որ բոլոր մարդիկ Աստծո հավասարապես սիրելի զավակներն են և արժանի են սիրալիր ու հարգալից վերաբերմունքի: Եկեղեցու առաքյալ Երեց Քուենթին Լ. Քուքն ասել է. «Որպես եկեղեցի, ոչ ոք չպետք է լինի առավել սիրելի և կարեկից: Եկեք լինենք սիրո, կարեկցանքի և օգնության հասնելու առումով առաջատար դիրքում: Թող որ մեր ընտանիքները չբացառեն կամ անհարգալից չվերաբերվեն նրանց, ովքեր նույն սեռի հանդեպ տածած իրենց զգացմունքների արդյունքում այլ ապրելակերպ են ընտրել»: [iii]

    Ամուսնության աստվածային ինստիտուտը

    Եկեղեցին տարբերակում է համասեռամոլությունը համասեռամոլ վարքից: Չնայած որ նույն սեռի հանդեպ զգացմունքներ և հավակնություններ պահապանելը ըստ էության մեղք չի հանդիսանում, համասեռամոլ վարքագիծը հակասում է «վարդապետական սկզբունքին, հիմնված սուրբ գրության վրա ... որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարևոր է Արարչի ծրագրում` Իր զավակների հավերժական ճակատագրի համար»: [iv]

    Քանի որ Եկեղեցին հավատում է, որ ծննդաստեղծ սուրբ զորությունները «պետք է գործածվեն միայն օրինական ամուսնացած ամուսնու և կնոջ միջև, ... այլ սեռական հարաբերությունները, այդ թվում` նույն սեռի մարդկանց միջև, քայքայում է աստվածայնորեն ստեղծված ընտանիքի ինստիտուտը»: Ըստ այդմ, Եկեղեցին պաշտպանում է այն չափանիշները, որոնք բնորոշում են ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն: Ինչևէ, «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը պաշտպանելը չի վերացնում Եկեղեցու անդամների քրիստոնեական պարտավորությունները, որոնք են` սիրալիրություն, բարյացակամություն և մարդասիրություն բոլորի հանդեպ»: V

    Անհատի իրավունքներ

    Տղամարդու և կնոջ միջև ամուսնության Եկեղեցու բնորոշումը «չի հաստատում և չի արդարացնում համասեռամոլների հանդեպ որևէ տեսակի թշնամություն»: vi Ընդհակառակը, Եկեղեցու շատ ղեկավարներ պարզորոշ խոսել են, որ բոլոր մարդկանց հանդեպ պետք է սեր և հարգանք տածել: Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) համասեռամոլ անդամներին ասել է. «Մեր սրտերը հասնում են ձեզ: Մենք հիշում ենք ձեզ Տիրոջ առաջ, մենք կարեկցում ենք ձեզ, մենք ձեզ համարում ենք մեր եղբայրներն ու քույրերը»: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը հաստատել է. «Մենք չենք մերժում ձեզ: ... Մենք չենք կարող մերժել ձեզ: ... Մենք չենք մերժի ձեզ, քանի որ սիրում ենք ձեզ»:

    Եկեղեցին հանդես է գալիս որպես միասեռ զույգերի իրավունքների պաշտպան, ինչ վերաբերում է «հոսպիտալացմանը և առողջապահությանը, արդար բնակարանային և աշխատանքային իրավունքներին կամ կտակի իրավունքներին, որքանով որ դրանք չեն խախտում ավանդական ընտանիքի ամբողջականությունը կամ եկեղեցիների սահմանադրական իրավունքները»: vii Սոլթ Լեյք Սիթիում, օրինակ, Եկեղեցին աջակցել է վճիռներին, որոնք նպատակ են ունեցել պաշտպանելու գեյ բնակիչներին բնակարանային և աշխատանքնային խտրականությունից: viii

    Սիրո ավետարան

    Հիսուս Քրիստոսի ավետարանը հիմնված է սիրո, հարգանքի և ազատ կամքի վրա: Մորմոնները հավատում են, որ բոլոր մարդիկ ժառանգել են ուժեղ, թույլ կողմեր, մարտահրավերներ և օրհնություններ, և նրանց կոչ է արվում ապրելու Աստծո օգնությամբ և շնորհով, Հիսուս Քրիստոսի կողմից հայտնված սկզբունքներով: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հաստատում է, որ «Աստծո համընդհանուր հայրությունը և սերը պարտավորեցնում են մեզանից յուրաքանչյուրին բնական և ակնածալից ձևով ճանաչել մեր ընդհանուր մարդկային արժանապատվությունը: Մենք պետք է սիրենք միմյանց: Մենք պետք է միմյանց վերաբերվենք հարգանքով որպես եղբայրներ, քույրեր, և Աստծո զավակներ, անկախ նրանից, թե որքանով ենք տարբերվում միմյանցից»

Հեղինակ` ARMAN kOCHARYAN
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ARMAN kOCHARYAN
դեպի վեր