ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Աշկինի կյանքն ու գործը
22:32, 22.02.2020
1697 | 0

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
22.02.2020/ Hay Azian / Նիդ.օրագիր
Ազգայնամոլ, հայատյաց Իլհան Աշկինի (Ильхан Ашкын, İlhan Aşkın) մասին բազմիցս ենք պատմել: Մեր ընթերցողներին խնդրում ենք մինչև վերջ համբերատար հետևել այս պահին դեռ գրվող հոդվածաշարին, քանզի բավական հետաքրքիր բացահայտումներ են լինելու: Հիշեցնենք, որ սա այն պարոնն էր, որ 5 տարի առաջ` 2014 թ. հունիսի 1-ին, թուրքական լոբինգի կողմից մարդկանց ստիպողաբար ցույցի բերած Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի բացումն արգելափակելուն միտված հանրահավաքում` թուրք-ազերական ամբոխի հետ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» հայատյաց արտահայտությունը: Այս խոսքերի համար Նիդերլանդների հայկական կազմակերպությունների բողոքից հետո Աշկինը կանգնեց այս երկրի արդարադատության ատյանի առջև: Մինչև օրս պատժի տարիների ձգձգումը պայմանավորված է Աշկինի կողմից վճռի բողոքարկման հետ: Առայժմ վերջին որոշումը Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանի նոյեմբերի 14-ի անփոփոխ թողնված վճիռն է, որով նրան պարտավորեցվել է 120 ժամյա հարկադիր աշխատանք, կամ էլ մեկամսյա պայմանական բանտարկություն: Նա իրեն մեղավոր չի ճանաչում և այս վճիռը ևս բողոքարկել է գերագույն դատարան: Սպասենք գերագույն դատարանի արձագանքին, որի վճիռը Աշկինի համար ևս վերջնական համարել չի կարելի, քանի որ նա հայտարարել է, որ գնալու է մինչև մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Դե դա նրա համար հոգ չէ, քանի որ ոչ իր ուժերով է վարձել Նիդերլանդների հայտնի փաստաբաններից մեկին: Սա նշանակում է, որ Հաագայի թուրք-ադրբեջանական բարեկամության մշակութային միության կոչեցյալ նախագահը ոչ մի աղերս չունի ժողովուրդներին բարեկամության կոչելուն, ինչ անուն որ կրում է իր կազմակերպությունը: Նա ոչ միայն չի գիտակցում ու զղջում բազմազգ Նիդերլանդներում կատարած իր հանցանքի ծանրությունը, այլ շարունակում է հպարտ աքլորի պես նույն ծուղրուղուն կանչել: Իրոք` կարմիր կովը կաշին չի փոխի: Այսօր Աշկինին կարելի է տեսնել թուրք-ադրբեջանական համայնքի կազմակերպած զանազան միջոցառումներին, սոցցանցերում` հակահայ քարոզչությունը շուրթերին:

Նա ազգայնամոլական դիրքորոշմամբ այնքան է առաջ գնացել, որ հայկական կազմակերպությունները կարող են նրա դեմ նույնիսկ նոր հայցով հանդես գալ: Այս ապաշնորհ, Իլհամ Ալիևի պարգևին արժանացած թշվառ ազգայնամոլ մեղադրյալը, որին սթափվելու են կոչել Նիդերլանդական արդարադատության ատյանները, հոգեբանական բարդույթ ունի ու կարծում է` ինչքան շատ հայհոյի թյուրքալեզու ազգերի քիմքին ոչ հաճո ազգերին ու երկրներին, այնքան ինքը բարձրանալու է Ալլահի աչքին ու «ազգի հերոս» է հռչակվելու:

Փոքրիկ հայացք նրա ֆեյսբուքյան անցած մեկ ամսվա էջին ու ամեն բան պարզ կլինի

Ֆեյսբուքում Ալմելոյի տխրահռչակ հանրահավաքի ֆոնին իր լուսանկարն է տեղադրել ու գրել` «Ղարաբաղը Ադրբեջանինն է» արտահայտությունը: Շարունակությունը մոտավորապես նույն ոճով է` Հայաստանը «կեղծ» պետություն է հիմնված Ադրբեջանի տարածքների վրա: Այս լուսանկարները ժամանակ առ ժամանակ փոխվում են` կապված Ադրբեջանի «սև օրացույցից»` Բաքու, Խոջալու, Շուշիի անկում և այլը:

ՈՒշագրավ է Ալիևի լուսանկարի վերևում դրված նրա մեկնաբանությունը` «Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահին պատմություն է սովորեցնում»: Չբավարարվելով այսքանով, նկատի ունենալով Փաշինյանի խոսքերը, ավելացրել է. «Այս տղամարդու ասածը սուտ է` մեր նախագահ պարոն Իլհամ Ալիևը աշխարհի առջև պատմության դաս տվեց»: Խոսքը վերաբերվում է մյունխենյան հանդիպումներին: Իրականում ով ում դաս տվեց արդեն հայտնի է, Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ալիևի ասված սուտն արդեն հայտնի է:


Ավելի գերակշռող է Աշկինի պանթյուրքիզմի գաղափարախոսությանը հարող գրառումներն ու լուսանկարները` ադրբեջանական ու թուրքական դրոշներին դրոշմված ոռնացող գայլի պատկերներից, Թուրքիայով դեպի Միջին Ասիա և Հեռավոր Արևելք: Աշկինը «հիշել» է ալևիններին, Վիլսոնի իրավարար վճիռը, «եղբայրական» Ղազախստանում վթարված ինքնաթիռը, Սարիղամիշում թուրքական զորքի «նահատակներին» , Սիրիայում զոհված թուրք զինվորներին, Արևելյան Թուրքիստանի (Այդպես են անվանում Չինաստանի թուրքալեզու բնակչության տարածքը` ծանոթ.Նիդ. օրագիր) ույգուրների պաշտպանության պայքարը, որի առթիվ վերջերս ցույց է կազմակերպվել ու նա ելույթ է ունեցել: Իմիջիայլոց, այս օրերին էլ զբաղված է Հայաստանի դեսպանատան դիմաց (26-ին) ու Խոջալուին նվիրված (23-ին) հանրահավաքի կազմակերպմամբ: Խոջալուի ցուցապաստառները տպագրվել ու բերվել են Բաքվից:


Մեկ այլ գրություն վերնագրել է` «Անուններ, որոնք ներխուժեցին թուրքական աշխարհ», ու նշվում է 4 երկրի անուն` Չինաստան, Իրան, Ռուսաստան, Հայաստան, մեկնաբանությունը հետևյալն է. «Այս դավաճանները թուրքի արյուն ունեն: Անշուշտ, մի օր իրենք են խեղդվելու այս արյան մեջ: » Իր ծննդավայր Իգդիր քաղաքի վերաբերյալ մեկ այլ տեսաերիզի վերևում գրել է. «Որոշ խառնածին հայեր պնդում են, որ Իգդիրը Արևմտյան Հայաստանի քաղաք է, այս անպատվավորներին իրականության մեջ ասելու շատ խոսք կա ու թեև դատարանի սուրը գլխիս է (նկատի ունի իր դատական գործը` ծանոթ Նիդ.օրագիր), պնդում եմ, որ սոված հավը երազում ցորենի շտեմարան է տեսնում»:

ՈՒ այս մարդը դատարանում ու հայերի մոտ պնդել է, որ հայերի դեմ ոչինչ չունի...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

(Շարունակությունը նախատեսում ենք մեր վաղվա էջում` ծանոթ` . Նիդ. օրագիր)

https://niderlandakan.livejournal.com/365628.html

Շարունակությունը կարդալ` այս հղումում
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
577 | 0
դեպի վեր