Ժնևի հանրահայտ ավտոցուցահանդեսը, որը պետք է մեկնարկեր առաջիկա օրերին, չեղարկվել է։ Պատճառը՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է։ Նշենք, որ այս տարի լրանում է ցուցահանդեսի 115 ամյակը։ Ավելի քան մեկ դար առաջ հիմնադրված ցուցահանդեսը, մինչ օրս, համարվում է գլխավոր աշտոշքերթերից մեկն աշխարհում։ Ընդ որում, ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել էին և՛ բենզինային, և՛ շոգեքարշային շարժիչներով ավտոմեքենաներ։ |