ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԿՈՉ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ
19:31, 23.03.2020
5269 | 0
ԿՈՉ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ․․․
ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒ ԿԵՆՑԱՂՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ և ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ԱՐՑԱԽԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ՝ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻՆ, ԱՆՎԱՐԱՆ ԸՆՏՐԵՔ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ․ ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ՈՐԻՆ ԿԱՐԵԼԻ Է 100% ՎՍՏԱՀԵԼ․․․ՄԻ ՛ԳԱՅԹԱԿՂՎԵՔ ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ, ՁԵԶ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻՆ ՄԻ՛ ՎՍՏԱՀԵՔ և ԱՅԴ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ, ՈՐ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է, ԴԱ ՁԵԶԱՆԻՑ ԹԱԼԱՆՎԱԾՆ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԵՆ․ՄԻ՛ ՇԱՆՍ ՏՎԵՔ, ՈՐ ԿՐԿԻՆ ՁԵԶ ՄՈԼՈՐԵՑՆԵՆ ՈՒ ԿՐԿԻՆ ԹԱԼԱՆԵՆ, , ,
ՈՒՇԻ -ՈՒՇՈՎ ՀԵՏևՈՒՄ ԵՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ և քանզի Արցախը Հայաստան է և Արցախի հողը ողողված է հազարավոր նվիրյալ հայորդիների թափած արյունով․․․հակառակ նրա, որ Վիտալի Բալասանյանները հայտարարում են, թե Արցախն առանձին պետություն է և «Ով Արցախը հայտարարի Հայաստանի մարզ, թող չհատի Արցախի սահմանը» արդեն բացահայտված է ո՞վ է թաքնված այդ արտահայտության հետևում՝ Քոչը, որը Արցախի հետ հստակ ծրագրեր ունի՝ Արցախը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու․ և ցավով պետք է արձանագրեմ, որ ոչ միայն Վիտալին, այլ՝ Արցախի կլանից շատերն են այդ ծրագրի կողմնակիցները․․․չմոռանանք նաև տարիներ առաջ Զորի Բալայանի գրած «Բաց նամակը ռուսաց թագավորին՝ Պուտինին», որտեղ նշվում էր, որ Գյուլստանի պայմանագրով Արցախը պատկանում է Ռուսաստանին և այդ ժամանակ Արցախում շատերը ոգևորվեցին, սկսեցին ռուսական ակումբներ բացել, ռուսական երգեր երգել և չիստուշկա պարել․․․ բայց փառք Աստծո կանխվեց․․, թեև այսօր էլ Արցախում այդ ուղղությամբ ժողովրդին մոլորեցնողների պակաս չկան և այսօրվա իմ մտահոգությունները, այս նախագահական ընտրությունների հետ կապված իմ անհանգստությունները հիմքեր ունեն, քանզի տեսնում եմ, թե ինչ է կատարվում Արցախում այս նախագահական ընտրությունների հետ կապված․ամենազարմանալին այն էր, որ այս թեկնածուները մի տարի առաջ էին պայքարի մեջ մտել նախագահի աթոռի համար և գիտեք ինչու՞․ քանզի նրանցից շատերը Բակոսերժաքոչարյանական կլանի մաս կազմելով, տիրանալով Արցախի բնական պաշարներին՝ պղնձի, ոսկու հանքերին, անտառներին, ջրային ռեսուրսներին, հեկտարներով հողատարածքներին, որոնցում փայաբաժին ունեն և՛ Քոչը, և՛ Սերժը, և՛ Բակոն, ուստի իշխանական կլանի վերարտադրման ձգտումը մահու և կենաց նման մի բան է դառնում․․․ուստի՝ Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի, Մասիս Մայիլյանի, Աշոտ Ղուլյանի նախագահի աթոռին հասնելու նրանց պայքարը այս համատեքստում պետք է ընդունել, ոչ թե Արցախի ժողովրդին անմնացորդ նվիրումի, ծառայելու համար է, չէ՜ մի․․․այլ՝ ամեն գնով իրենց ունեցվածքին տեր կանգնելու, որ չունեզրկվեն և զարմանալի չէ՞, որ այս օրերին Արայիկ Հարությունյանը, որ շուրջ 10-ը տարի եղել՝ Արցախի վարչապետ և միայն իր գրպաններն է լցրել, հիմա անխնա փողեր է, որ բաժանում է․ մի հարցնող չկա․ որտեղի՞ց, , , Նույն Հայաստանյան ընտրություններն են, ինչպես ռեժիմի օրոք․․․միայն մի տարբերությամբ, Հայաստանում գաղտնի էր բաժանվում, Արցախում՝ բացեիբաց և ձեռքերը բռնող չկա, ամենաթողություն է․․․
ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ
ճիշտ ընտրություն կատարեք, չխաբնվեք բաժանվող ընտրակաշառքին, ոչ էլ օձի լեզու թափող, մոլորեցնող խոստումներին․․․ Այստեղ են ասել․ տասը չափեք և մեկ ձևեք, որ հետո չհիասթափվեք․․․Արցախի առաջնորդ կարող է դառնալ միայն այն մարդը, ով տարիներ շարունակ ձգտել է Հայաստանի և Արցախի միացման համար և իրեն տեսնում է ոչ թե Արցախի Նախագահի կարգավիճակում, այլ՝ Հայաստանի մի մարզի, որպես Արցախի շրջանի առաջնորդի, քանզի Արցախը Հայաստան է․ դա ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ կուսակցության Նախագահ Վահան Բադասյանն է․ ազատամարտիկ, ազնիվ, խելացի, նվիրյալ․․․ մարդ, որը երբեք մաս չի կազմել իշխանական կլանին, չի զբաղվել թալանով, իր հանապազօր հացն է վաստակել արդար քրտինքով՝ Հադրութի ազատագրված տարածքում զբաղվելով հողագործությամբ․․․ Նա մեծ ծրագրեր ունի կապված Արցախի զարգացման, ազատագրված տարածքների վերաբնակեցման, հողերը՝ գյուղատնտեսության զարգացման նպատակով օգտագործելու համար․․․և ամենակարևորը, որ նա ունի հստակ ծրագիր․ Արցախի վերամիավորումը Հայաստանին աստիճանական, փուլային կարգով․․․Վահան Բադասյանը մտավոր մեծ կարողության տեր անձնավորություն է, բազմակողմանի զարգացած, Արցախի հող ու ջրին, ժողովրդին անմնացորդ նվիրված․․․ Հենց այնպես չեմ երաշխավորում և հորդորում արցախահայությանը, որ Արցախի հզորացումը, Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը, որպես մեկ պետություն կկայանա միայն ու միայն Վահան Բադասյանի շնորհիվ․․․ նրա տարիների պայքարը այդ նպատակն է հետապնդում, քանի որ նրա նշանաբանն է․ Արցախը Հայաստան է, իսկ մնացած թեկնածուների պայքարը միայն ու միայն աթոռի և թալանի համար է, իսկ թե Արցախն էլ ու՞մ բաժին կլինի, դա նրանց չի էլ հետաքրքրում․․․ երկար տարիներ է, ինչ հետևում եմ Վահան Բադասյանի գրառումներին, գրեթե բոլոր հարցազրույցներին․ նա այն արժանավորն է, որ ձգտում է Հայաստանի և Արցախի վերամիավորմանը և դեմ է Արցախը հռչակել անկախ պետություն, հակառակ ոմանց ձգտումների․․․
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՁԵԶ ՍԻՐԵԼԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ ՊԱՀԸ ՎՃՌԱԿԱՆ Է․
Վստահե՛ք Վահան Բադասյանին, ու ձեր հոգսերը կդառնան նրա հոգսերը․ կունենաք Ծաղկուն, հզոր Արցախ, իսկ դուք ու ձեր երեխաներն էլ՝ բարեկեցիկ, արժանապատիվ ապագա․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս
Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր