ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Միֆ երրորդ` հարյուրավոր զոհեր և մազոխիզմ. Վահան Բաբայան
17:20, 05.04.2020
1893 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միֆ երրորդ` հարյուրավոր զոհեր և մազոխիզմ

Այս միֆը ունի տարբեր երանգներ և կարելի է ասել շատ ցավոտ և էմոցիոնալ է:
Այսօր տեսեք ինչ է պարզվում:

«Ապրիլի 2-5-ը ունեցել ենք ընդամենը 75 զոհ: 75 զոհից 9-ը երկարապահ կամավորական միության մեր ազատամարտիկներից, չորսը՝ մեր ուժեղացված զորամասերից, 60-ը եղել են Պաշտպանության բանակից, ժամկետային զինծառայողներ՝ 35 հոգի, սպաներ, ենթասպաներ՝ 17 հոգի և պայմանագրային զինծառայողներ՝ 8 հոգի. Լևոն Մնացականյան:

«Գիտեք՝ բոլոր այդ հեքիաթները, թե սպաները լավ չեն կառավարել, ուղղակի տմարդի զրույցներ են, որ վարվել են և հիմա էլ փորձում են վարել։ Զավեշտը նրանում է, որ մինչև հիմա որոշ լրատվամիջոցներ ու գործիչներ խոսում են մեր կողմից հարյուրավոր զոհերի մասին, չեմ հասկանում այդ մազոխիստական հակումները» .
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր