ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը, ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է
18:46, 09.04.2020
2396 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը, ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է

Փաշինյանը ժամանաին ասում էր, որ այդ ի՞նչ եք արել երկրի համար, որ ուզում՞եք պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնեք և ԱԺ ամբիոնից ինքնամոռաց
քննադատում էր նախկին իշխանությանը:
Այսօր կառավարությունը պարգևավճարների սկանդալների կիզակետում է և նրանք բացահայտ ծաղրում են մեր քաղաքացիներին:

Իսկ այսօր իրենց համար կես միլիոն դրամ աշխատավարձը պարզվում է քիչ է, բայց ուսուցիչը, դասախոսը, բժիշկը կարող են կոպեկներ ստանալ, քանի որ նրանք նախարար չեն: Թոշակառուն էլ պետք է բավարարվի մի քանի հազար դրամ իր թոշակի ավելացումով և փառաբանի Նիկոլին ու շնորհակալ լինի:
Ես միայն ուրախ եմ, որ մարդիկ արդեն տեսնում են էս թավշյա թիմի իրական դեմքը, նրանց ցանկությունները և ախորժակը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր