ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ առնչվող ընթերցողներիս խնդրում եմ…
20:18, 13.05.2020
3454 | 0

Հայոց Ազգային Ժողովի գրեթե բոլոր պատգամավորներն ու կառավարության մեծ, միջին ու փոքր տրամաչափի գրեթե բոլոր պաշտոնյաները, բոլոր նրանք, ովքեր ռուսերենի ազդեցության ոլորտում են մեծացել ու կրթվել, «речь идет о…» -ն մտովի թարգամանում են «խոսքը գնում է… մասին», ու քանի որ անհրաժեշտություն է առաջանում պահպանել «օ» վերաբերականի գործառույթը, իրենց «հայերեն» նախադասության կառույցում «օ» -ն դառնում է «մասին», իսկ նախադասությունն ստանում է «խոսքը գնում է (այսինչ անձի կամ առարկայի) մասին» օտարահենք և օտարահունչ կառուցվածքը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, հայերենում խոսքը չի՛ գնում, հայերենում խոսքը վերաբերո՛ւմ է: Հայերենում խոսքը չի կարող մի որևէ անձի կամ առարկայի մասին գնալ: Հայերենում խոսքն անձի կամ առարկայի կարող է վերաբերել:

Հասարակ մարդիկ, դպրոցականները, հեռուստադիտողներից շատերը, մտածելով, թե դուք գրագետ անձնավորություններ եք, ընդօրինակում են, և աստիճանաբար ապականվում է ազգի լեզվամտածողությունը:

Արդ, պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ առնչվող ընթերցողներիս խնդրում եմ փոխանցել նրանց, որ խոսքն ասելիս մի պահ մտածեն, որպեսզի իրենց խոսքը ոչ թե գնա, այլ վերաբերի:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
224 | 0
դեպի վեր