ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
1988-ի շարժումը «թավիշի» հետ համեմատելը աբսուրդ է. Վահան Բաբայան
01:04, 22.05.2020
2446 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագհ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «1988-ի շարժումը «թավիշի» հետ համեմատելը աբսուրդ է

Հիմա էլ Արցախի ազատգրումը այնքան ստորադասեցին, որ համեմատեցին փողոց փակելով իշխնություն վերցնելու հետ: Աբսուրդ նախ 88-ի շարժումը լուծեց այդ պատմական հարցը, հետո պատերազմ հաղթեցինք, որի հետ դուք որևէ աղերս չունեք իսկ ձեր թավշյա բլեֆերը ի՞նչ են տվել հայ ազգին և Արցախին բացի հերոսներին բանտարկելուց և հետապնդելուց, բացի սեփական ազգին պառակտելուց, բացի պետական համակարգերի քայքայումից, բացի մեր ավանդույթների փլուզումից, ինչ՞եք տվել ոչինչ:

Միայն խոսքեր, խոստումներ, դատարկ ելույթներ, մեղադրանքներ, հայհոյանքներ ու անեծքներ սա այո դուք եք տվել հայ ազգին:

Պիտիներով ու եթեներով դուք անկարող եք համեմատվել ոչ արցախյան շարժման, ոչ ազատագրագան պայքարի, ոչ բանակի ստեղծման և ոչ էլ Արցախի ազատագրման փաստերի հետ:
Առավելևս Արցախի միջազգային ճանաչման հարցում տեսնում ենք էլի ինչ եք անում, ուր եք տանում 30 տարվա մեր ազգային պայքարը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր