Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռուսաստանի մի քանի քաղաքից և Սիրիայից դեպի Երևան նախատեսվում է իրականացնել 6 չվերթ
08:27, 23.05.2020


ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից և Սիրիայից մինչև մայիսի 29-ը դեպի Երևան կայանալիք 6 չվերթի օրերն ու ու ժամերը. այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ «Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12: 00, ժամանում դեպի Երևան ժամը 17: 20): Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17: 40): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան» ։ Արտակարգ դրության հայտարարումից ի վեր՝ մայիսի 6-ի դրությամբ, Հայաստան է վերադարձել ավելի քան 23 հազար ՀՀ քաղաքացի։
Մամուլի խոսնակ` Erevan.live
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Erevan.live
դեպի վեր