Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.02, EUR 536.78, RUB 6.92, GBP 598.37
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ
08:30, 23.05.2020



Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է 10 տարի առաջ իր գլխավորած «Ինտերի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում և նվաճած մրցաշրջանային թրեբլը։ Պորտուգալացի մասնագետը անդրադարձել նաև է Պեպ Գվարդիոլայի հետ տեղի ունեցած հետաքրքիր միջադեպին։ Չեմպիոնների լիգայի 2009/2010 մրցաշրջանում Մոուրինյոյի «Ինտերն» ու Գվարդիոլայի «Բարսենոնան» իրար հետ մրցում էին կիսաեզրափակիչում։ Այդ խաղերից մեկի ժամանակ Մոուրինյոն մոտեցել է Գվարդիոլային և ականջին ինչ-որ բան շշնջացել։


«Երբ Բուսկետսը անգերազանցելի դերասական վարպետությամբ ընկավ խոտածածկին ու մրցավարը դաշտից հեռացրեց Տիագու Մոտային, ես նկատեցի որ «Բարսելոնայի» պահեստայինների նստարանը՝ Գվարդիոլայի գլխավորությամբ այնպես էր տոնում, կարծես նրանք քիչ առաջ հաղթեցին Չեմպիոնների լիգան։ Հետո ես տեսա, որ Պեպը իրեն մոտեցած Զլատան Իբրահիմովիչին փորձում է բացատրել տակտիկան, թե ինչպես է պետք ճնշել 10 հոգով խաղացող մրցակցին։ Այդ ժամանակ ես ծածուկ մոտեցա նրան ու ցածր ձայնով ասացի. «Շուտ մի ուրախացեք, քանի որ սա դեռ վերջը չէ» ։


Ես հաստատում եմ, որ դա իմ կարիերայի ամենաքաղցր պարտությունն է երբևէ։ Մենք ամեն ինչ արեցինք՝ մեր նպատակին հասնելու համար։ Բոլորն ասում են, որ մենք պարտվել ենք 0-1 հաշվով, սակայն մենք վերջնական հաղթել ենք 3-2՝ լրիվ էպիկ պայմաններում», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում է պորտուգալական A Bola-ն։
Մամուլի խոսնակ` Erevan.live
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Erevan.live
դեպի վեր