ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Լիոնել Մեսին խոսել է կորոնավիրուսի համավարակի մասին
23:00, 27.05.2020
1736 | 0




«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին խոսել է վերջին ամիսների ընթացքում մոլեգնող հիվանդության՝ կորոնավիրուս ու դրա հետևանքների մասին։ Արգենտինացին նշել է, որ այն ինչ տեղի է ունենում այս պահին, որևէ մեկը ընդամենը 2 ամիս առաջ կանխատեսել չէր կարող։

«Իմ շրջապատում կային մարդիկ, ովքեր ինձ ասում էին, որ աշխարհում համավարակները եղել են, կան ու դեռ կլինեն։ Սակայն ենթադրել անգամ չէի կարող, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Անչափ դժվար է ապրել այսպիսի պայմաններում։



Շուրջբոլորն անորոշություն է, անսովոր իրավիճակ է։ Բոլորս ենք ցանկանում իմանալ, թե երբ կարող ենք վերադառնալ աշախատանքի։ Սակայն ֆուտբոլիստներն անկասկած պետք է պահպանեն ուշադրությունը», – Մեսիի խոսքը մեջբերում է adidas-ի պաշտոնական կայքը։
Մամուլի խոսնակ` Erevan.live
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Erevan.live
դեպի վեր