ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
Կորոնավիրուսի պատվաստանյութի համար ԵՄ- ն 9, 5 մլրդ եվրո է հավաքվել
23:02, 27.05.2020
1839 | 0




Եվրահանձնաժողովը 9.5 մլրդ եվրո է հավաքել կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:


Նրա խոսքով՝ միջոցները հավաքվել են համաշխարհային մարաթոնի առաջին փուլում, որի ժամանակ գումար են նվիրաբերել տարբեր կազմակերպություններ, հիմնադրամներ, երկրների կառավարություններ և անհատներ:


Հոյակապ արդյունք է, կայացել է համաշխարհային մարաթոնի առաջին փուլը, որը կազմակերպում է Եվրահանձնաժողովը: Մայիսի 4-ից սկսած կառավարությունները, կազմակերպությունները, հիմնադրամներն ու անհատ անձինք 9.5 մլրդ եվրո են հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին: Աշխարհը համերաշխություն է դրսևորում: Հետևեք լուրերին, հինգշաբթի նոր տեղեկություն կլինի», - հայտնել է ֆոն դեր Լյայենը։
Մամուլի խոսնակ` Erevan.live
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Erevan.live
դեպի վեր