Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.73, EUR 549.62, RUB 6.84, GBP 613.77
+20 °C, +19 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իշխանության ապիկար ու անգրագետ լինելու պատճառով, կրկին մեր երկիրը խայտառակվում է միջազգային ասպարեզում. Հովհաննես խաչատրյան
15:00, 29.05.2020

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իշխանության ապիկար ու անգրագետ լինելու պատճառով, կրկին մեր երկիրը խայտառակվում է միջազգային ասպարեզում:

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «երկրում հաստատված է բավականին ծանր վիճակ և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»: Այս շոկային նախադասությունը քննարկման թեմա է դարձել Ռուսաստանում: Հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը վերլուծելով Փաշինյանի խոսքերը նա առաջարկել է քննարկել, թե ի՞նչ ալիքի մասին կարող է խոսք գնալ եթե դեռ առաջին ալիքը չի ավարտվել Հայաստանում: Փաշինյանի այս աբսուրդային խոսքերը նման են Արսեն Թորոսյանի հայտարարությանը` «թե Հայաստանի համաճարակային համակարգն ավելի լավն է քան Վրաստանինը», որից հետո մենք տեսանք թե ինչպես Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեց հարևան երկրից:

Պատկերն այսպիսինն է, հերիք չի Փաշինյանն ու իր թիմը չեն տիրապետում իրավիճակին, ավելին ոչ մի լուծում չեն կարողանում գտնել, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը: Փոխարենը նրանք անում են աբսուրդային հայտարարություններ և խայտառակում են մեր երկիրը սահմաններից այն կողմ: Փաստացի նրանց պատճառով, այդ ամենը վնասում է մեր երկրի հեղինակությանը և ապագայում նույնպես կարող է ազդել այդ ամենը բացասական հետևանքներով, մեր երկրի վստահելիության առումով: Նման հայտարարություններից հետո, ոչ մի երկիր
չի´վստահի մեր երկրին և կվերաբերվեն անլուրջ, ավելին ոչ մի աջակցություն չենք ստանա և չենք կարող հաղթահարել վիրուսի հետևանքները»:

Մամուլի խոսնակ` ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր