ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Դիմակների համաշխարհային դեֆիցիտի հետքերով. Վահան Բաբայան
19:16, 29.05.2020
2816 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դիմակների համաշխարհային դեֆիցիտի հետքերով

Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ԱՀԿ երբ հայտարարել էր, որ դիմակը կարևոր չի և այն պետք է կրեն միայն վարակվածները փաստորեն ասել էր, քանի, որ առկա էր դիմակների համաշխարհային դեֆիցիտ:

Հիշենք ինչ էր կատարվում փետրվարին Երևանում, երբ ամբողջ աշխարհը արդեն դիմակ էր կրում: Այդ ժամանակ արդեն կար պարետատուն կոչվածը և այդ կառույցը չկարողացավ կանխել ՀՀ դեղատներից դիմակների զանգվածային գնումները և դեռ կարանտինը չսկսած մեկ ամիս առաջ արդեն մեր երկրում դիմակ չկար: Այո ՀՀ-ում դիմակի դեֆիցիտ եղել է, բայց ոչ աշխարհում: Արդարության համար պետք է նշել, որ եղել են երկրներ, որ բախվել են նման խնդրի հետ, օրինակ Ռուսաստանը ժամանակին արգելեց բժշկական դիմակների արտահանումը: Մերոնք տապալեցին նաև այդ գործը և այսօր ամիսներ անց մեր «մտքի տիտան» վարչապետը մեղադրում է դիմակի համաշխարհային դեֆիցիտին նրա մեջ, որ ԱՀԿ մարտին հայտարարել էր դիմակի ոչ կարևոր լինելու մասին, այն անվանելով ապատեղեկատվություն:

ԱՀԿ-ը կամ այլ երկրները ինքնագործ դիմակի տեղը չգիտեին՞, թե դա շատ բարդ էր կազմակերպելը, որ միայն դեֆիցիտի պատճառով նման հայտարարություն էին անում: Մի խոսքով սա հերթական միֆն էր, արդեն միջազգային փաթեթավորմամբ»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր