Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլը անամոթաբար ստեց նաև Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում: Կարող է շատ մարդիկ մոռացել են, չեն հիշում, բայց շիրակցին չի մոռանա երբեք, իր համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք այդպես էլ չլուծվեցին այս երկու տարիների ընթացքում: Շիրակի մարզ կատարած իր այցերից մեկում Նիկոլը բազուն խոստումներ տվեց շիրակցիներին և կրկին հույս առաջացնելով նրանց մեջ: Հիշյալ խոստումներից թվարկեմ մի քանիսը` «Գյումրու Մոր և Մանկան հիվանդանոցի համար խոսացավ նոր ծննդատուն կառուցել, խոստացավ կառուցել վերելակների գործարան, խոստացավ, որ գործազուրկ չեն մնա Շիրակ հեռուստաընկերության աշխատակիցները: Այս խոստումներից ոչ մեկը չիրականացավ իր կառավարման այս երկու տարում, ավելին նույնիսկ ծրագրեր չկան այդ ցանկությունները ի կատար ածելու համար: Նա կրկին անամոթաբար ստեց և կոտրեց նրանց մեջ այն մեծ հույսը, որոնք կապել էին իր հետ: Հիշեցնում էր նրանց դառը ապրած կյանքը և հույս տալիս, որ ապրելու են ավելի լավ, ավելի բարեկարգ: Շիրակցին պետք է հասկանա, որ այլևս պետք է չհավատա ու առավել ևս հույս չկապի Նիկոլի հետ, քանի որ նրա հեռանալու պահը օրհասական է»: |