ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մի զարմացեք, որ Հայկ Կոնջորյանի հոր մահվան լուրի տակ, որոշ մարդիկ բարբաջում են, դա հենց այն է ինչ ժամանակին ցանել է իշխանությունը. Հովհաննես Խաչատրյան
16:20, 30.05.2020
2928 | 0

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի զարմացեք, որ Հայկ Կոնջորյանի հոր մահվան լուրի տակ, որոշ մարդիկ բարբաջում են, դա հենց այն է ինչ ժամանակին ցանել է իշխանությունը: Ատելություն, իսկ հիասթափված ամբոխը հենց դրա ծարավն է հագեցնում: Հիշե´ք, լենթերն ու պաստառները, դագաղները իսկ այդ ամենը անտեսում էր ներկայիս իշխանությունը:

Գազազած ամբոխը, էյֆորիկ ամբոխը միշտ էլ անկառավարելի է դառնում, երբ լինում է խաբված և անտեսված: ԵՎ, որ ամենա կարևորն է հենց այդ նույն ամբոխը ձեզ բերեց իշխանության: Վայելեք երկկողմանի ցանած բերքի պտուղները: Իսկ մեր և ձեր տարբերությունը կայանում է հենց նրանում, որ մենք սրբություն հարգել գիտենք, մենք ընտանիք հարգել գիտենք, և ի վերջո անկախ քաղաքական հայացքներից, մենք դիմացինին ընդունում ենք, որպես մարդ` հայ մարդ:

Ցավում եմ և համբերություն եմ ցանկանում Հայկ Կոնջորյանին»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր