ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մի ժամանակ Նիկոլին խանգարում էր ՀՀԿ-ն, հետո Քոչարյանը, հետո ԱԺ-ն, հետո ՍԴ, հիմա էլ պարզվում է, որ իրեն պետք է նոր Սահմանադրություն. Վահան Բաբայան
16:10, 15.06.2020
2647 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բոլոր երգերը երգել էիք, մնացել էր «սարի սմբուլը»

Մի ժամանակ Նիկոլին խանգարում էր ՀՀԿ-ն, հետո Քոչարյանը, հետո ԱԺ-ն, հետո ՍԴ, հիմա էլ պարզվում է, որ իրեն պետք է նոր Սահմանադրություն:

Այսօր Փաշինյանը հայտարարել է, որ մեզ պետք է դե յուրե նոր Սահմանադրություն:
Փաստորեն բոլոր խաղերը խաղացին հիմա էլ երկրի մայր օրենքն են փոխում:
Էլ թեմա չունի, օրակարգը սպառված է մի բան պետք է ասի, որ ժողովրդավարական երկրի տպավորություն թողնի թե իբր կարևորում է Սահմանադրության գոյությունը, այն ինչ արդեն վաղուց ինքը, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը և ԱԺ մեծամասնությունը վաղուց անտեսում և շրջանցում են այն:

Մեկը չկա ասի Սահմանադրությունն ինչ՞ես անում հենա քո ֆեյսբուքյան էջը Սահմանադրություն ա էլի»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր