ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արտասահմանյան հումոր
10:52, 17.06.2020
4079 | 0

Քննիչն հարցաքննում է կասկածյալին.

-Կարո՞ղ եք ասել, թե որտեղ էիք ապրիլի 3-ի, լույս 4-ի գիշերը:

-Իհարկե՛, կարո՛ղ եմ: Ես այստեղ էի, այս աշխատասենյակում և ձեզ բացատրում էի, թե որտեղ եմ անցկացրել մարտի 23-ի, լույս 24-ի գիշերը:

*****

Մի երեխա քահանային խոստովանում է.

-Հայրս ինձ արգելել է գիշերային ակումբ գնալ, որովհետև այնտեղ մերկ կանայք կան: Բայց և այնպես ես մտա այնտեղ:

-Արարքդ շա՛տ տգեղ է, - ասում է քահանան: - Բնականաբար, դու տեսար այն, ինչը չպիտի տեսնեիր:

-Ճի՛շտ այդպես, - արձագանքում է երեխան: - Առաջին շարքում տեսա հայրիկիս:

*****

Ժլատությամբ հայտնի շոտլանդացիներից մեկը չէր ուզում փող տալ՝ որդուն ամանորյա խաղալիքներ գնելու համար: Բայց կինը փորձում է նրան համոզել.

-Ի վերջո, Էդվարդ, պետք է երեխայի համար մի բան անել. անհրաժեշտ է, որ երեխան մի բանով խաղա:

Ամուսինը մի քիչ մտորում է ու ասում.

-Եթե անհրաժեշտ է, որ մի բանով խաղա, ապա մկրատը վերցրու և նրա տաբատին գրպանի տեղեր բաց:

*****

Երեկոյան ժամը 10-ին փարիզյան արվարձանի տներից մեկի դուռը թակում են: Դուռը բացում է տանտիկինը.

-Ներեցե՛ք, տիկի՛ն, - ասում է մի մուրացիկ, - կարո՞ղ եք իմ նկատմամբ գթասրիրտ լինել...խնդրում եմ:

-Ինչպե՞ս, - ասում տանտիկինը, - այս ուշ ժամին դուք ինձանից փո՞ղ եք ուզում:

-Այո՛, - ասում է դժբախտը, մարդիկ մեր օրերում այնքա՜ն ժլատ են դարձել, որ ես ստիպված եմ փող խնդրելու համար հավելյալ աշխատաժամանակ ծախսել:

*****

Հաճախորդը մտնում է բուսակերների ճաշարան.

-Մեր ռեստորանում ինքնասպասարկում է, - ասում է գանձապահը, - վերցրեք այն թին ու գնացեք պարտեզ, հողից հանեք ձեր գազարը, քաղեք ձեր կաղամբը, կտրատեք ու կերեք:

*****

Մի ծառայող ասում է իր տնօրենին.

-Կինս հույս ունի, թե դուք բարձրացնելու եք աշխատավարձս:

-Ինչ արած, - պատասխանում է գործատերը, - ես կհարցնեմ կնոջս կարծիքը քո կնոջ կարծիքի մասին:

*****

Ինքնաթիռը կործանվում է մարդակերների երկրի խորքում: Միայն մի շատ գեղեցիկ միսիոներուհի է ողջ մնում: Դեպքի վայրին մոտեցած մարդակեր որդին հորը հարցնում է.

-Հայրի՛կ, ի՞նչ անենք այս աղջկան. հիմա՞ ուտենք, թե՞ հետո:

Հայրը զայրացած պատասխանում է.

-Գժվե՞լ ես...կգնանք տուն և կուտենք քո մորը:

*****

Կինը և հարևանը

Կնոջ լողանալուց անմիջապես հետո ամուսինն է մտնում լոգարան: Հենց այդ ժամանակ հնչում է դռան զանգը: Կինը շտապ հագնում է սրբիչ խալաթն ու վազում է դուռը բացելու: Դռան շեմին իրենց հարևան Բոբն է: Տեսնելով, որ տանտիրուհու մերկությունը միայն սրբիչն է ծածկում, Բոբն ասում է.

-Ես ձեզ 800 դոլար կտամ, եթե սրբիչ գցեք ձեր վրայից:

Մի քանի վայրկյան մտածելով՝ կինը կատարում է Բոբի առաջարկը և մերկանում է հարևանի առջև: Բոբը նրան 800 դոլար է տալիս ու հեռանում է: Կինը փաթաթվում է սրբիչով և վերադառնում է լոգասենյակ:

-Այդ ո՞վ էր, - հարցնում է ամուսինը:

-Մեր հարևան Բոբն էր, - պատասխանում է կինը:

-Նա ինձ 800 դոլար է պարտք: Այդ մասին որևէ բան ասա՞ց:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
186 | 0
դեպի վեր