ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը խիստ դատապարտում է բռնությունը, որը գործադրվեց Ռոման Ամոյանի նկատմամբ
21:13, 17.06.2020
2665 | 0
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ֆեյսբուքյան էջը գրում է. «Ղարաբաղյան Պատերազմի Վետերանների Միությունը խիստ դատապարտում է բռնությունը, որը գործադրվեց՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնության եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ …
Նշենք, որ Ռոման Ամոյանը հանդիսանում է ազգգային փոքրամասնության ներկայացուցիչ, ազգությամբ Եզդի է, ով բազմիծս ծածանել է Եռագույնը ամբողջ աշխարհով, բարձր պահելով Հայաստանի պատիվը …
Դատապարտում ենք, սակայն չենք զարմանում՝ տեսնելով, որ ներկայիս իշխանությունը շատ հեռու է այնպիսի գաղափարներից, ինչպիսին են Ազատամարտիկը, Ազատամարտը, Ազգը, Հայրենիքը, Ազգային Արժեքները, Ազգային կրոնը, Հայկական Ընտանիքը ու Հայ Մանուկը …
Ի գիտություն, այն ոստիկանության գնդապետին, ով հրամայեց ՝՝պարկեցնել ասֆալտին՝՝ մեր հերոս մարզիկին, շուտով կտեսնենք, թե ով է հայտնվելու ասֆալտին, պ-ն գնդապետ …»:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
դեպի վեր