ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Դոնալդ Տուսկին զսպվածության խորհուրդներ տալու փոխարեն վատ չէր լինի այդ նույն խորհուրդը փոխանցեիք ձեր շեֆին. Վահան Բաբայան
17:32, 18.06.2020
2463 | 0

Ռոֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկու խորհուրդ Ալեն Սիմոնյանին

Դոնալդ Տուսկին զսպվածության խորհուրդներ տալու փոխարեն վատ չէր լինի այդ նույն խորհուրդը փոխանցեիք ձեր շեֆին: ԱԺ-ում անհավասարակշռված և վիրավորական ելույթներից հետո:
Ընդդիմադիրների վերաբերյալ վարչապետին ոչ վայել բառապաշարի օգտագործումից հետո:

Եվ վերջապես դուք միայն ուրախ պետք է լինեք, որ պարոն Տուսկը Սերժ Սարգսյանի աչքերով նայի Հայաստանին:
Իսկ ինչ՞էիք ուզում, որ Եվրոպան Ալիևի կամ էրդողանի աչքերով՞ նայեր մեզ:

Դե իսկ եթե ցանկանում եք, որ Նիկոլի աչքերով նայի, ուրեմն առերեսվեք ձեզ համար դառը իրականության հետ և կտեսնեք, որ ձեր պատկերացրած «համաժողովրդական» սատարման իրավիճակը այլևս չկա, չկա նաև ձեր խոստացած ու պատկերացրած Հայաստանը: Հետևաբար որևէ մեկը գոյություն չունեցող բաները իրականություն համարող մարդու աչքերով դժվար թե ցանկանա նայել»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր