ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մի՜ մոռացեք, թե ինչ ողորմելի ձևով էին «ախտահանում» Երևանի մետրոպոլիտենը. Վահան Բաբայան
15:54, 19.06.2020
2437 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի՜ մոռացեք, թե ինչ ողորմելի ձևով էին «ախտահանում» Երևանի մետրոպոլիտենը: Երբ որ ամբողջ աշխարհը կորոնավիրուսի համաճարակին էր պատրաստվում, Հայաստանում սահմանադրական հանրաքվեի «այո-ոչ» -ի քարոզարշավ էին անում, իսկ վարչապետն ասում էր «Կորոնավիրուսն ում շունն ա: Կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք»:

Իսկ երբ ողջ քաղաքակիրթ աշխարհում ախտահանում էին մայրաքաղաքները, հասարակական տրանսպորտը, Հայաստանում ախտահանում էին «պզիկով» և լաթի կտորով: Իսկ այսօր Հայաստանը ողջ աշխարհում գրանցում է վարակակիրների ամենամեծ թվերը, իսկ նույն կառավարությունը՝ մեղքը գցում խեղճ ու կրակ քաղաքացիների վրա»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր