ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ծաղր ու ծանակը, սպառնալիքը, ձեռառնական վերաբերմունքը, մարդու անձին և արժանապատվությանը դիպչելը՝ բերում է նման հետևանքների. Գարիկ Ուրումյան
17:26, 22.06.2020
3004 | 0

Ռեֆորմիստնրի կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նմանը նմանին է հանդիպում։
Ծեծել են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանին։
Բռնությունը բռնություն է ծնում:
Մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես իրենք են վարվել ուրիշների հետ: Ծեծել են այն անձանիցից մեկին, որոնք խմբակով ֆեյսբուքում և իրական կյանքում հարձակում էին մարդկանց վրա, սպառնում, ահաբեկում, վիրավորում հայհոյում: Նրանց բան ու գործը մի քանի հոգով 1-ի վրա հարձակվելն էլ «հանուն հեղափոխության»:
Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ նման բաներ քարոզող, նման հայտարարություններ անող անձի հետ վարվել են նման կերպ: Զարմանալի կլիներ եթե նման կերպ վարվեին մեկ այլ անձի հետ, սակայ ոչ Հայկ Ստեփանյանի:
Ծաղր ու ծանակը, սպառնալիքը, ձեռառնական վերաբերմունքը, մարդու անձին և արժանապատվությանը դիպչելը՝ բերում է նման հետևանքների:
Խոսակցություններ են պտտվում, որ նրան խաբկանքով դուրս են հանել մեքենայից: Նա դուրս է եկել ինչ-որ բան պարզաբանելու նպատակով, որից հետո նրա վրա հարձակվել են մի քանի հոգով և նա «տուժել» է անհավասար մարտում: Այսինքն նա արժանացել է լրիվ այն ճակատագրին և հայտնվել այն ծուղակում, որից հենց ինքն էր լարում մյուսների համար»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
դեպի վեր