ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է ՍԴ ուզուրպացնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական քայլը
12:39, 23.06.2020
2626 | 0

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտում է ՍԴ ուզուրպացնելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական քայլը:

ԱԺ իշխանական պատգամավորների կողմից ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման մասին որոշման ընդունումը իշխանության ուզուրպացիա է:

Այս գործընթացի իրավական և քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր խունտան, որոնք անպայման պետք է կրեն պատասխանատվություն երկրի մայր օրենքը շրջանցելու և դատական իշխանությունը զավթելու համար:

Ավելին, այսօրվանից ՀՀ չունի նաև նախագահ, ում լիազորությունները չեղարկվեցին օրենսդիր իշխանության իշխանական պատգամավորների հակասահմանադրական քվեարկությունից հետո:
Վենետիկի հանձնաժողովի և միջազգային հեղինակավոր կառույցների, փորձագետների և հասարակության լայն հատվածի հետ առանց քննարկելու օրվա ռեժիմը պատմությանը անհայտ բռնատիրական մեթոդներով բռնակցեցին ՍԴ-ն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, դարձնելով այն իշխող ռեժիմի կամակատար:

Իշխող խունտան ևս մեկ անգամ հեղինակազրկեց Հայաստանի Հանրապետությունը ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առջև և ապացուցեց, որ Հայաստանը դարձել է մեկ բռնապետի կողմից կառավարվող բանանային պետություն:

Ռեֆորմիստների կուսակցությունը դատապարտելով կատարվածը՝ վերահաստատում է նախկինում հնչեցրած իր այն տեսակետը, որ իրավիճակի միակ լուծումը Փաշինյանի ավանտյուրիստական և հակասահմանադրական իշխանության հեռացումն է և ժողովրդավարական նորմերի համաձայն ԱԺ արտահերթ ընրությունների անցկացումը»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
դեպի վեր