ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար
01:10, 03.07.2020
2132 | 0




Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ վրացական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները: Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Տեղեկացնում ենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում է քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի», - գրված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ ցամաքային ճանապարհով Հայաստանից Ռուսաստան քաղաքացիները կարող են մեկնել միայն Վրաստանով՝ «Վերին Լարսի» անցակետով: Անցակետը փակվեց մարտի 16-ին:
Մամուլի խոսնակ` Erevan.live
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Erevan.live
դեպի վեր