ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փակվող բիզնեսները կառավարության հետաքրքրությունից դուրս են. Վահան Բաբայան
18:00, 04.07.2020
2215 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փակվող բիզնեսները կառավարության հետաքրքրությունից դուրս են:

Թվում է, որ բոլորը սպասում են վիճակի մեղացմանը, բայց դեռ հակառակն է և շատ բիզնեսներ կամ փակվել են կամ փակվելու եզրին են: Սա արդեն փաստ է և այլ կարծիք այստեղ չկա:

Ի՞նչ է անում Նիկոլի տխրահռչակ կառավարությունը, որ էդ բիզնեսները մնան, գոյատևեն, այո ճիշտ եք ոչինչ:
Եվ այսպես շարունակուկ վարկերը փակելը դառնում է լուրջ խնդիր, բանկերը ունենալու են խնդիր, անշարժ գույքի սեփականատերերը ունենալու են և արդեն ունեն խնդիր:
Իսկ Նիկոլը դեռ դիմակիցա խոսում, զրո աջակցություն տեղական բիզնեսին:
Բիզնեսն էլ կքայքայեն վերջնական բան չմնաց:

Երանի եք տալու 2018թ ապրիլի վիճակին, խոսքս հիշեք...»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
դեպի վեր