Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Եռաժանի կոտրված ատամներով
11:45, 09.07.2020

* 1 *
...Իմ կռիվը
Աստծո հետ չէ,
Բնությո՛ւնն է թշնամիս,
Ինչո՞ւ պետք է այսքան ցավը
Արցունքներից չմաշվի…

Մեկ ինձ զգո՜ւմ եմ մեղավոր,
Մե՛կ էլ անչափ անմե՜ղ,
Սրտումս ձյո՜ւն է մաղում՝
Ասես հարսնաքո՜ղ,
Ու քամի է ահեղ…


* 2 *
Լուռ ես ու տխո՜ւր,
Կարծես թե՝ իմ մեջ չես տեղավորվում,
Արդյո՞ք փրկիչ ես, թե՞ դաժան մի հյուր՝
Օտա՜ր, անծանոթ, իմ խելառ հոգում…

Ի՞նչ անեմ քեզ հետ,
Խաչեմ-ազատվե՞մ,
Թե՞ այսպես տանջվեմ,
Քունքս արյունե՞մ, թե՞ կրակ-կրծքիցդ
Ափերս վերցնեմ…

… Գիտե՜մ, որ արդեն գերիդ եմ հավերժ,
Խնդրում եմ ինձ հետ, ,
Մի քիչ նուրբ վարվես…


* 3 *
Սիրահարված պահիր ինձ ամեն օր ու ժամ,
ինձ օրորիր քնե՜մ -
ճերմակ կուրծքդ գրկած:

Տա՛ր ինձ ո՜ւր ուզում ես - քո աչքերում պահած,
ես քո աչքերում
պարեմ խենթացած:

Որքան սիրտդ կուզի - քմծիծաղիր այնքան,
արցունքներդ լինեն
կարոտների պես տաք:

Ընկի՛ր ճանապարհ դեպի մեր այգին…
… Աչուկները չռած ծաղկած բալենին
սպասում է ինձ ու քեզ,
ես քո՛ մեջ
դու՝ իմ…


Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
19:28, 07.09.2020
11:34, 25.08.2020
10:05, 08.08.2020
դեպի վեր